Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նստել եմ աթոռի վրա, իրեն շանտաժով են ստիպել, որ ստորագրի, նոր ինձ բաց են թողել. պատմում է Սարգիս Գալստյանի կինը

18/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով. գրում է forrights.am-ը:

Երեկ նա իր կնոջը՝ Մարգարիտա Շահնազարյանին է փոխանցել ԱԱԾ-ի  խցում գրի առած մտորումները. վերջինս հրապարակել է դրանք:

Ահա մի հատված այդ գրառումից. «2023թ. սեպտեմբերի 20-ից հետո մեր տունը դարձել էր առաջին, գիծ և թաղամասի տղամարդիկ հավաքվում էին մեր բակում։ Ստեղծվում է ինքնապաշտպանական խումբ։ Մինչև սեպտեմբերի 26-ը ոչ ոք դիրքերից չէր հեռանում, բայց այդ գիշեր, տեսնելով մեքենաների շարասյուները Շուշիի ոլորաններում, խուճապի են մատնվում և թողնում, հեռանում։ Նկարագրել աննկարագրելի տեսարանները այդ օրերի Ստեփանակերտից անհնար է։ Մենք շատ ենք կարդացել ցեղասպանության մասին տեսարանների, գաղթի ու տառապանքների պատմություններ, բայց արի ու տես՝ ցեղասպանությունից 108 տարի անց այն կրկնվում է… Մարդկային խեղճությունն ու վախը հասել էր իր գագաթնակետին։ Անպատկերացնելի խուճապ էր ու սարսափ ու ընդամենը 4 օրում հայաթափվեց Արցախը, դատարկվեց ու հանձնվեց թշնամուն։ Մենք կործանեցինք և կորցրինք Հայրենիքը, հավերժ նզովքի դատապարտեցինք, չկարողացանք արժանի լինել մեր պապերի ու հայրերի ժառանգությանը»։

Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվել է զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ իր ամուսինը՝ Սարգիս Գալստյանը, այս օրերին տխուր է ոչ թե որովհետև բանտարկված է հանիրավի, այլ որովհետև իր կյանքը չէր պատկերացնում առանց Արցախի:

Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը այյն 2-3 տասնյակ մարդկանցից է, որոնք դուրս չեկան Ստեփանակերտից և որոշ ժամանակ ապրեցին թշնամու տիրապետման տակ, դատարկված Ստեփանակերտում: «Խանութներ, ռեստորաններ կային, բաց էին, բենզին էր վաճառվում, բայց մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս: Միայն հացի համար էինք գնում խանութ. Մնացած ամենը մեր տանը կար: Նստում էինք ավտո, գնում էինք խանութ, օրը մի անգամ դուրս էինք գալիս, պտտվում էինք, կարոտներս առնում էինք Ստեփանակերտից, ման էինք գալիս: Անհանգստացնողը այն էր, որ փողոցում կարող էին քեզ մոտենալ, հարցնել՝ ուր ես գնում, դակումենտ էիր ցույց տալիս, թե դու ով ես, ու շարունակում էիր ճանապարհդ», — հիշում է Մարգարիտան:

Հարցին, թե ինչու իրենք նախընտրեցին մնալ Ստեփանակերտում, պատասխանում է՝ մնացինք մեր Հայրենիքում, դա բնական է:

«Դատավորը ու դատախազը չեն հասկանում, որ մենք մնացել ենք մեր հայրենիքում, մեր Ստեփանակերտում ու պատրաստ էինք մահվան: Դա ամուսնոս ընտրությունն էր, իսկ ես մնացել եմ իմ ամուսնու մոտ և չգիտեի, ինքը կենդանի կմնա, թե ոչ: Ես չէի կարող նրան մենակ թողնել: Որտեղ ամուսինս, այնտեղ ես»:

Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ: Պատմում է, որ այն օրերին լուր էր տարածվել, թե Արցախի հայկական եկեղեցիները, «Դեդոն ու Բաբոն» քանդում են, և իրենք,  ցանկանալով օգտակար լինել հայրենակիցներին, գնացին, նկարահանեցին ու տարածեցին Արցախի սիմվոլ արձանախմբի կադրերը, ինչը Ադրբեջանի իշխանությունը արգելել էր: «Մենք գնացել ենք, նկարել ենք, որ Դեդո-Բաբոն տեղում են, ու գրեցին, որ թուրքը մեզ տարել է, Դեդո-Բաբոյի մոտ զբոսնելու, ու բոլոր լրատվամիջոցները տարածեցին էդ սուտը: Եթե դրանք չլինեին, դատական պրոցեսն էլ չէր լինի: Ես խնդրում էի, գրում էի, որ իմ նյութերը չտարածեն, գրում էին, որ դրանով դուք վտանգում եք իմ կյանքը, բայց մեր հայերը, իմ ընկերները տարածեցին այդ նյութերը, իմ նկարածը  բոլոր հեռուստահաղոդումներում էլ դրեցին, էլ ո՞նց մնայինք Ստեփանակերտում», — ասում է կինը:

Երկրորդ հարվածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի», այլ ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրն էր, թե իբր՝ Ադրբեջանի նախագահը Սարգիս Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Հետագայում լուրը հերքվեց, և ամիսներ անց հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կասկածել են Գալստյանին Ստեփանակերտում իրենց իրականացրած վայրագությունները տեսանկարելու մեջ: Գալստյանը, համոզվելով, որ հնարավոր չէ ապրել թշնամական միջավայրում, 2024 թվականի մարտին կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան: Գորիսում նրանց ձերբակալեցին: Հետագայում Գալստյանի փաստաբան Ալեկսանդր Կոչուբաևը պատմեց ԶԼՄ-ներին, թե ինչպես է  «կարվել» լրտեսության ամպագոռգոռ գործը:  Քննչական կոմիտեի ներկայացրած բոլոր ապացույցները դատարանում հերքվել են նախկին պաշտոնյաների արդարացնող բնույթի ցուցմունքներով։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ քաղաքաշինության նախկին նախարարը, նաեւ՝ Շուշիի շրջանի ԱԱԾ տնօրեն Անդրեյ Գրիգորյանը դատարանում ցուցմունքներ են տվել Սարգիս Գալստյանի գործով:

Մասնավորապես, Անդրեյ Գրիգորյանը դատարանին հայտնել էր, որ Սարգիս Գալստյանը, պարբերաբար կապի մեջ լինելով իր հետ, տեղեկացրել է իրեն, որ ցանկանում է մտնել Շուշի ու այնտեղից դուրս բերել փաստաթղթեր, նաեւ տեղեկացրել է, որ ադրբեջանական համարներից զանգեր է ստացել։ Այն օրերին արցախցիներից շատերն էին 1-7 վայրկյան տեւողությամբ զանգեր ստանում ադրբեջանցիներից, որոնք ցանկանում էին ծաղրել, նսեմացնել արցախցիներին եւ կարող էին նրանց զանգել ու ասել, որ ազատեն իրենց տները կամ՝ որ տներն ազատելուց առաջ այսինչ գույնով ներկեն պատերը։ Կոչուբաևը վստահեցնում էր՝  միակ ապացույցը Գալստյանի դեմ, նրա ինքնախոստովանությունն է, որը քննչական կոմիտեի քննիչը կորզել է սպառնալիքի ազդեցության տակ, խոստանալով, որ եթե Գալստյանը խոստովանի մեղքը, կնոջը բաց կթողնեն:

«Ես ամբողջ գիշեր այնտեղ մնացի քննիչի սենյակում: Նստել եմ աթոռի վրա, իրեն շանտաժով են ստիպել, որ ստորագրի, նոր ինձ բաց են թողել: Պատկերացրեք, +4 տեսողություն ունեք, ու ակնոց չունեք, չեք կարող գրել: Իրենք տառ- տառ ասել են, ինչ գրի՝ վանկերով, ու բացատրել են, որ միայն ինքնախոստովանանքի վրա իրեն չեն դատի: Քանի որ գիտեր, որ ես կողքի սենյակում եմ, ստորագրել է: Դա հեքիաթ է, ոչ թե խոստովանություն», — վերհիշում է Մարգարիտան այն սոսկալի օրը:

Գործում անհեթեթ ապացույցներ կային, ինչպես, օրինակ, թուրքերենի բառարանը, որը Սարգիս Գալստյանը որպես թրքագետ, բերել էր իր հետ  ի թիվս բազմաթիվ այլ գրքերի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը

Հաջորդ գրառումը

Մի օր պատմությունը կապացուցի, որ մենք փրկել ենք Վրաստանը. Կավելաշվիլի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Նորություններ

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
Նորություններ

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

Մի օր պատմությունը կապացուցի, որ մենք փրկել ենք Վրաստանը. Կավելաշվիլի

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական