Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նամակ՝ «Աբովյան» քկհ բանտարկյալից, ինչպե՞ս կարող է չոչ անող, նոր ոտք գցող երեխան քայլ անել, խաղալ, զբաղվել այս զնդանում

13/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարգելի հասարակություն, կալանավորված 8 ամսական երեխայի և երիտասարդ մոր ճակատագրով մտահոգ բանական մարդիկ, որպես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ՝օրվա իշխանությունների պատվերով, կալանքն անցկացրած անձ, կարդալով քիչ առաջ տարածված տեղեկությունը առ այն, որ Հայաստանի ամենափոքրիկ բանտարկյալ 8–ամսյա Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն իսկ ունեցել է առողջական խնդիրներ, հարկ համարեցի նկարագրել «կանանց գաղութ» կոչվածի բանտախցերի պայմանները. 10 մետր երկարություն և հինգ մետր լայնություն ունեցող բանտախցերում բացակայում է տաք ջուրը՝ տաք ջուր ունենալու համար, խցի բնակիչն ինքը պետք է հարազատներից խնդրի պլաստմասսե տաքացուցիչ՝ <<վառկա>> կոչվածը, որպեսզի կարողանա տաք ջուր ունենալ: Այդ սարքով քան՞ի անգամ մայրը պետք է ջուր տաքացնի, որպեսզի երեխայի հոգսերը հոգա: Մանկահասակ երեխայի մոր համար տաք ջուր ունենալն առաջնային է ոչ միայն երեխային լողացնելու, այլև երեխայի հագուստը լվանալու համար: Պարզ է ՝ զրկված լինելով երեխայի սանիտարական-հիգիենիկ նվազագույն պայմաններն ապահովումից, մայրը չի կարող ոչ միայն կրծքով կերակրել, այլև ճաշ պատրաստել երեխայի համար, որովհետև խցերում չկան էլեկտրական տաքացուց սարքեր՝ դրանք համարվում են արգելված իրեր և, եթե անգամ, բերվում են հարազատների կողմից, ապա երեկոյան հանձնվում են բանտի հերթափոխին: Նշանակում է՝ գիշերը, եթե երեխան ուտել ուզենա, մայրը չի կարողանա տաքացնել ուտելիքը:

Խցերում չկա զուգարանակոնք, այլ՝ կքանիստի հարմարեցված <<թուրքական>> կոչվող զուգարան:

Այդ ամենին գումարվում է բանտախցի մաքրության ապահովումը. խուցը պետք է ավլի, մաքրի, հատակը լվանա խցում ապրողը: Ինչո՞վ և ինչպե՞ս: Մանկահասակ մայրը ինչպե՞ս, ո՞ւմ ավելով է մաքրելու խուցը, ո՞ւմ լաթով է լվանալու հատակը, այդ ընթացքում խցի ո՞ր անկյունում է գամված պահելու իր մանկահասակ երեխային:

Բացի դա, խցերի հատակները սալապատ են՝ սառը: Ինչպե՞ս կարող է չոչ անող, նոր ոտք գցող երեխան քայլ անել, խաղալ, զբաղվել այդ զնդանում:

Համաձայն գործող կարգի, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կալանավորի զբոսանքն օրական մեկ անգամ է՝ բետոնե պատատերով, շոգ և ցանցապատ ծածկով տարածքում: Կրծքի երեխային կերակրող հայ կնոջն իր երեխայի հետ բանտ ուղարկած դատավորը տեսե՞լ է այդ տարածքը, համարձակություն ունեցե՞լ է գեթ 3 րոպե գտնվել բանտախցում և զբոսահրապարակ կոչված փաստացի բացօթյա պատժախցում:

Հարգելի հայրենակիցներ, իմացեք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հայ երիտասարդ մոր և նրա 8 ամսական երեխայի համար չեն կարող ստեղծվել տարրական պայմաններ՝ նրանց կյանքի և առողջության համար լավագույն ելքով:

Մանկահասակ երեխան չի կարող բանտված լինել մի խցում, որտեղ մեծահասակներն անգամ չեն դիմանում: Բանտի ներսի սպիտակ պատերը, անվարագույր պատուհանները, չոր՝ ցանցային մահճակալները, կիսակեղտոտ դոշակները, շաբաթն երկու անգամ լողանալու ծաղրական, դահիճական, հակահումանիստական պայմաններն այն ահասարսուռ իրողությունն են, որում հայտնվել է Հայասատանի 8 ամսական քաղաքացի Ջուլիետան իր երիտասարդ, հանցանքի մեջ հանիրավի մեղադրվող մայրիկի հետ:

Տղամարդ դատավոր, Հայաստանի մարդու իրավունքների կին պաշտպան, ՀՀ գլխավոր կին դատախազ, ՀՀ արդարադատության կին նախարար, դուք ձեր կողոպտված խղճով և խեղված արդարադատությամբ հե՞շտ եք ապրում:

13 հուլիսի, 2025թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիներին արգելել են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում

Հաջորդ գրառումը

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, թոքերը խզզում են, սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր. փաստաբան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հաջորդ գրառումը

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է, թոքերը խզզում են, սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր. փաստաբան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական