Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվան, հավանաբար, ինքն իր ստեղծած «ճգնաժամը» հաղթահարու որոշում է կայացրել. Արման Մելիքյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

22/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

-Պարո՛ն Մելիքյան, երեկ Մոսկվայում կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Վերջինս նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը այս փուլում հակված են և կարող են նման հնարավորություն տալ ՌԴ-ին։

-Խնդիրը ոչ այնքան Երևանի ու Բաքվի հակումներն են, որքան Մոսկվայի իրական հակվածությունը՝ կողմերի միջև իրական խաղաղության հասնելու տեսանկյունից։ Իրավիճակն այնքանով է յուրօրինակ, որ Մոսկվան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարող է հենվել բացառապես հայկական կողմի վրա, քանի որ հենց Փաշինյանի կառավարությունն է անթաքույց ձգտում ամեն գնով վերջ տալ այս հեղհեղուկ իրավիճակին, բայց, դրան հակառակ, ՌԴ քաղաքական ղեկավարությունն անտեսում է Բաքվից անդադար հնչող ռազմաշունչ հռետորաբանությունը և ինչ-ինչ մեղքեր բարդում հայկական կողմի վրա։

-Պարո՛ն Մելիքյան, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ թեև նախորդ տարին բարդ էր հայ-ռուսական հարաբերությունների համար, Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Իրականում որքա՞ն կարևոր են Ռուսաստանի համար Հայաստանի հետ լավ հարաբերությունները։

-Չեմ կարծում, որ ռուսական կողմը ձեռքից բաց է թողել հայ-ռուսական հարաբերությունների կառավարման ղեկանիվը։ Այն տպավորությունն ունեմ, որ Մոսկվայի ու Երևանի միջև դիվանագիտական ու փորձագիտական մակարդակում պարբերաբար սրվող տգեղ լեզվակռիվն արհեստածին է և ծառայում է կոնկրետ քաղաքական նպատակների։

Տեսնում ենք, որ երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում սառեցված են, սակայն ոչ խզված, իսկ դրան զուգահեռ աննախադեպ բուռն զարգացում են ապրում տնտեսական կապերը։ Կարելի է ասել, որ Մոսկվան Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը կոմպենսացնում է տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով։

Ստացվում է, որ ՀՀ ռազմական ոլորտի հարաբերական թուլությունը կամ թուլացումը ռուսական կողմը «չեզոքացնում» է Փաշինյանի կառավարությանն իր կողմից ցուցաբերած տնտեսական աջակցությամբ կամ անուղղակի ֆինանսավորմամբ։ Մի խոսքով՝ հետաքրքիր պատկեր է։

-Պարո՛ն Մելիքյան, ՀՀ արտգործնախարարն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հույս հայտնեց,  որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։ Արդյոք Արարատ Միրզոյանի այս խոսքերը պետք է ընդունել որպես ակնարկ-նախազգուշացում։

-Ինչու՞ ակնարկ։ Մարդն ուղիղ ասել է, որ Մոսկվայի դիրքորոշումը համարում է կողմնակալ և ոչ-հավասարակշիռ։ Այսինքն՝ ասվել է, որ Մոսկվան Հայաստանի շահերի հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորում, և ինչ-ինչ հարցեր է լուծում այդ շահերի ոտնահարման միջոցով։

-Սերգեյ Լավրովը երեկ հայտարարեց, որ Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է՝ միաժամանակ հավելելով, որ կօգտվի Արարատ Միրզոյանի հրավերից և  կայցելի Հայաստան։  Հնարավո՞ր է, որ սա մեկնարկ է՝ շտկելու Երևանի և Մոսկվայի միջև առկա ճգնաժամը։

-Մոսկվան, հավանաբար, ինքն իր ստեղծած «ճգնաժամը» հաղթահարու որոշում է կայացրել և դա անելու տեսանկյունից դժվար թե լուրջ խոչընդոտների հանդիպի։ Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր տարածաշրջանում առկա տարաբնույթ ուժերի ու շահերի հավասարակշռությունն անդառնալիորեն խախտված է, իսկ նոր բալանսի հաստատման համար անհրաժեշտ նախադրյալները ձևավորման սաղմնային փուլում են գտնվում։

Ուստի հայ-ռուսական հարաբերությունները կարող են պարբերաբար տարաբնույթ վայրիվերումների ենթարկվել։ Կարևորն այն է, որ կարողանանք խուսափել նոր կորուստներից։

-Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Սյունիքում՝ Հայաստանի ռազմավարական կարևոր մարզում։ Որքա՞ն կարևոր եք համարում այս կետը։

-Ստեղծված իրավիճակում Սյունիքը Հայաստանի պաշտպանության տեսանկյունից առավել խոցելի հատվածն է, որը նաև աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում է զգայուն տարածք մեր բոլոր հարևանների համար։ Այս առումով ռուսական կողմի ցանկությունն՝ այնտեղ հյուպատոսություն ունենալ միանգամայն բնական է։ Հայկական կողմը պետք է իր կողմից անի առավելագույնը, որ մեր այդ տարածաշրջանում օտար դիվանագիտական հիմնարկների առկայությունը լինի կայունացնող, այլ ոչ թե կոնֆլիկտածին գործոն։

-Սերգեյ Լավրովը  միաժամանակ նշեց, որ իր հայ գործընկերոջ հետ պայմանավորվել են միմյանց հետ այսուհետ բաց և ազնիվ խոսել հուզող բոլոր հարցերի մասին։ Ի՞նչ կերպ կարող է սա ազդել երկկողմ հարաբերությունների իրական կարգավորման վրա։ 

-Այսպիսով, հավանաբար, ակնարկվում է, որ մինչ այս հանդիպումը կողմերն անկեղծ ու ազնիվ չեն եղել միմյանց հետ շփումներում։ Դա անշուշտ ունեցել է հիմնավոր պատճառներ։ Այս առումով կարևոր է հասկանալ, թե ինչն է փոխվել Երևանի ու Մոսկվայի մոտեցումներում այնպես, որ անկեղծությունը կրկին պահանջված ապրանք է դարձել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունվարի 23-ին Ղրղզստանի ԱԳ նախարարը կժամանի Երևան

Հաջորդ գրառումը

«Սահակյանց» ստուդիային զրկում են տարածքից, թեև դեռ 10 տարի այնտեղ գործելու իրավունքն ուժի մեջ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025
Միջազգային

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
Միջազգային

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025
Նորություններ

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025
Հաջորդ գրառումը

«Սահակյանց» ստուդիային զրկում են տարածքից, թեև դեռ 10 տարի այնտեղ գործելու իրավունքն ուժի մեջ է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային...

ԿարդալDetails

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական