Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի կարծեք, որ ես, վիրավորված արգելքից, կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ

26/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարտադիր չէ հայ լինել, որ սիրես Հայաստանն ու հայերին։ Այս մասին ասված է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։

«Երկրորդ օրն է ապրում եմ տպավորության տակ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության «մի ամբողջ» պետ՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան, «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք,- գրում է նա,- Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։

Կարճ ասած՝ ինչպես Հեմինգուեյի մոտ է, բայց առանց նրա ոճին բնորոշ հստակության։ Ի՞նչ հայտարարություններ։ Ո՞րը համարել վերջին շրջան: Իսկ ինչպե՞ս ես կարողացա միայն իմ հայտարարություններով «վնասել մեր պետությունների հարաբերությունների զարգացմանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներն ավելի շատախոս են եղել։ Կնոջ թերթում ինձ մեղադրել են այն բանում, որ ես Հայաստանի կառավարությանը պատասխանատու եմ համարում Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության եւ նրա տարածքով միջանցքներ ստեղծելու ծրագրերի մասին հարցը Հայաստանի վարչապետին վերահասցեագրելու համար (հետաքրքիր է՝ իսկ դա այդպես չէ՞): Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը պարոն Փաշինյանի աներձագն է, ուրախությամբ հայտարարել է, որ այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010-ին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել, վկայում է երկու երկրների առաջացող ընդհանրության մասին։

Ես էլ եմ այդպես կարծում։ Ընդհանրությունն ակնհայտ է, «Կոզա Նոստրա»։ «Իմ գործերը աննման են, իմ խոսքերը հրաշալի են»,- ինքն իր մասին երեք լեզվով գրել է Դարեհը մ.թ.ա. 5-րդ դարի Բեհիստունի արձանագրության մեջ: Եթե «Հայաստան պետությունը Նիկոլն է։ Եվ վերջ», ապա հասկանալի է, թե ինչու են ինձ պատժել։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չի կարող լինել։

Ինձ այնքան էլ չեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա համախոհների «վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները»։ Ես եկել եմ այն եզրակացության, որ նրանց «վերջին շրջանի» արարքները իսկապես բերում են Հայաստանի անջատմանը Ռուսաստանից, իսկ եթե ստացվի, ապա ռուս ժողովրդի՝ հայ ժողովրդից։ Դրանք արդեն իսկ հանգեցրել են Հայաստանի իշխանությունների անջատմանը Լեռնային Ղարաբաղի հայերից։ Միայն Պուտինը գիտի, թե հասել ենք արդյոք մենք Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում անդառնալի կետի։ Թերեւս հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումը դա կպարզաբանի։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հայազգի բոլոր հասարակ քաղաքացիներին, ովքեր երեկվանից ինձ աջակցության նամակներ են ուղարկում։ Դա թանկ արժե: Խնդրում եմ՝ մի կարծեք, որ ես, վիրավորված արգելքից, կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ։ Չէ որ չեմ փոխել իմ վերաբերմունքը, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ինչի համար շատ ավելի շատ հիմքեր կային։

Պարտադիր չէ հայ լինել, որ սիրես Հայաստանն ու հայերին։

P.S. Կարդացի Ալեն Սիմոնյանի բարբաջանքներն իմ, Մարգարիտա Սիմոնյանի, մանկուրտների եւ այլնի մասին։ Ցավում եմ, որ նա չի ամաչում»,- ասված է հայտարարության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հռոմի Պապը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Հաջորդ գրառումը

Մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական