Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել: Այդ զգայուն, շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի. Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ վիրահատվել: ՔԿՀ-ներում գրանցվող տխուր վիճակագրությունը մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ գրանցված 23 մահերը չդառնան 24: Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, լինի Սրբազան հայրը»,-նշել է նա:
Ի պատասխան այս հայտարարության՝ Արդարադատության նախարարը վստահեցրեց՝ Միքայել Սրբազանի հետ կապված որևէ ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ։
«Փաստաբանների դիմումների հետ կապված բյուրոկրատական քաշքշուկ չկա, կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է լինեն առողջության պահպանման համար»,–ասաց Սրբուհի Գալյանը` պնդելով, թե դիմումը չի ներկայացվել։
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում են ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը, խնդիրները:
Infoport





