Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր մեկը մյուսից «շոկոլադ» պաշտոնյաները. Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն

28/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիևի բախտը ո՜նց է բերել։ Ու առհասարակ բոլոր երկրների բախտն է բերել, որ Հայաստանն արդեն 5 տարի Փաշինյանն է ղեկավարում, ու նրա դրած կադրերը մեկը մյուսից «շոկոլադ են»։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը անկեղծ զարմացել է. «Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն»։

Ճիշտ որ, Վահագն Խաչատուրյան,  ՀՀ իշխանությունների  թեթև ձեռքով Արցախի Հանրապետությունը ոչնչացվեց, սկուտեղի վրա նվիրվեց Ալիևին։

Ալիևը հիմա էլ հրաման է ստորագրել, որ Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» բացվի, 30 տարի կառուցած ու բարեկարգված Արցախը հիմա վերաբնակեցվում է ադրբեջանցիներով, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանրային հարթարկներում արդեն Նոր տարվա սեղանի անունս է անում։ Կարևորը ստամոքսն է, մնացածը՝ գրողի ծոցը։

Վահագն Խաչատուրյանն ԱԺ-ում, լրագրողների հետ ճապազրույցում մտքի փայլատակումներ է ունեցել։

«Հայաստանի Հանրապետություն կա, Հայաստանի պետական ինստիտուտները գործում են: Ի՞նչ ֆունկիցա պիտի իրականացնեն Արցախի ինստիտուտները: Արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է: Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նա հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին:

Բնականաբար հարց է առաջանում՝ եթե 30 տարի Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչված եղել, ու ճանաչողն էլ Հայաստանի իշխանությունն է եղել, Ալիևն ինչո՞ւ է հապաղել, ինչո՞ւ «տեր չի կանգնել իր տարածքներին» , այլ բանակցային մի սեղանից մյուսն է թռել, կուլիսներում քրտնել ու գունաթափվել, որովհետև ստիպել են Արցախից վերջնականապես հետ քաշվել։

Հարցին, թե այդ դեպքում ինչու Ալիևը չէր վերցնում Արցախը այս 30 տարիների ընթացքում, ՀՀ նախագահն արձագանքեց. «Թող վերցներ, երևի չէր կարողանում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատված կկառուցվի

Հաջորդ գրառումը

Կարմիր խաչն այցելել է Բաքվում գերեվարված հայերին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Հաջորդ գրառումը

Կարմիր խաչն այցելել է Բաքվում գերեվարված հայերին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական