Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք չենք ուզում միանալ Սունդուկյան թատրոնին և ունենալ չաղ ու բախտավոր կյանք. «Գոյ» թատրոն

23/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը փակվում է։

Արձանագրում ենք՝ փակվում է, որովհետև այն պետք է միանա Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, այսինքն՝ որպես թատերական միավոր, այլև գոյություն չի ունենալու։

«Գոյ» թատրոնի կոլեկտիվը համաձայն չէ ԿԳՄՍՆ որոշման հետ, թեև պետք է նշել, որ ոչ փաստաթուղթ կա, ոչ կնքված ու ստորագրված որոշում, իսկ թատրոնը, չնայած նյարդայնացնող իրավիճակին, շարունակում է աշխատել։

Ինչպես հայտնի է, «Գոյը» փորձարարական լաբորատորիա է, որի տարածքն ընդամենը 500 քմ. է և գտնվում է Սունդուկյանի անվան թատրոնի շենքում։ Այս բեմը հիմնադրել է Արմեն Մազմանյանը։

1988 թվականին Արմեն Մազմանյանը Դրամատիկական թատրոնի ղեկավար Հրաչյա Ղափլանյանի հետ սկսել է բանակցել թատրոնի ստեղծման համար, այնուհետև բանակցությունները շարունակվել են Թատերական գործիչների միության նախագահ Խորեն Աբրահամյանի հետ։ Եվ Մայր թատրոնի տանիքում ստեղծվել է «Գոյ» թատրոնը։ Արմեն Մազմանյանն ինքն է աշխատանքի հրավիրել դերասաններին ու ռեժիսորներին, որոնք մեծ մասամբ իր սետղծագործական միջավայրից էին։

Այսպիսով, Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը, Արսեն Աբրահամյանը և Արմեն Մազմանյանը հիմնադրել են «Գոյ» թատրոն-լաբորատորիան։

«Խորեն Աբրահամյանի հետ եկանք Մայր թատրոնի տանիքի տակ գտնվող տարածք։ Ասաց՝ սա ձեզ, կարո՞ղ եք այնպիսի ներկայացումներ անել, որ ինձ հետաքրքիր լինեն։ Պատասխանեցինք՝ փորձենք։ Սակայն հետագա տարիների ընթացքում սունդուկյանցիների հետ միշտ ունեցել ենք տարածքի հետ կապված անհամաձայնություններ, ասեմ, որ առաջիններից մեկը, որը դեմ էր մեր գործունեությանը, հենց Խորեն Աբրահամյանն էր։ Ի՞նչ պատճառով՝ չգիտեմ։ «Գոյը» կցվեց Թատերական գործիչների միությանը, ունեցավ հագեցած տեխնիկական հնարավորություններ. բեմադրություններ է արել, ուրնեցել է իր հավատարիմ հանդիսատեսը»,- պատմեց ռեժիսոր Արթուր Սահակյանը։

Մշակույթի նախարարները, սակայն, զլացել են գալ այս թատրոն, որևէ բեմադրություն դիտել ու սեփական կարծիքը հայտնել։ Հասմիկ Պողոսյանը դժվարությամբ է եկել «Գոյ», Արմեն Ամիրյանն ու նրան հաջորդած նախարարներն ընդհանրապես չեն եկել։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը ևս երբեք ոտք չի դրել այս թատրոն, ոչ մի ներկայացում չի դիտել։

Քովիդի ժամանակ հատուկ ծրագիր կար, ըստ որի՝ թատրոնները պետք է ֆեյսբուքում տեղադրեին իրենց խաղացանկային ներկայացումները, որպեսզի հանդիսատեսը տնային պայմաններում չկտրվեր մշակույթից։ «Գոյ» թատրոնն այդ ընթացքում իր ներկայացումները սոցցանցերում քիչ է տեղադրել, ու դա դարձել է քննադատության ու դժգոհության պատճառ։

«Փոխնախարարն ինչ-որ հաղորդման ժամանակ իր խոսքում մեզ անվանեց թոշակառուներ, ինչ է թե ֆեյսբուքում ներկայացում չէինք տեղադրել։ Տեղադրում էինք, բայց մեզնից ի՞նչ էր պահանջվում, չէ՞ որ մենք թատրոն ենք, կենդանի օրգանիզմ։ Մեր պրեմիերայի օրը կարանտին հայտարարվեց։ Սկսվեց տեռոր թե՛ ինստիտուտում, որտեղ ես կուրս ունեի, թե՛ թատրոնում, ինչ է թե ես հրաժարվում էի քովիդի թեսթ հանձնել, պատվաստվել, որովհետև կարծում եմ, որ որևէ մեկն իրավունք չունի միջամտելու իմ առողջության պահպանմանը։ Ասացի՝ թողեք, երբ ժամանակը գա, ես կմեռնեմ։

Քովիդից հետո անցանք բնական կյանքին, վերականգնեցինք մեր ներկայացումները»,- խնդրի մի մասը ներկայացրեց Արթուր Սահակյանը։

1990-ականների մութ ու ցուրտ ժամանակներում թատրոնն աշխատել է, մոմերի տակ է բեմադրություն արել, ու անհերքելի է, որ թեկուզ փոքր, բայց այս բեմն ունի իր հանդիսատեսը, որը ստանդարտներից դուրս մտածողություն է փնտրում ու այստեղ է գտնում։ Հետաքրքիր է, որ «Գոյի» փակման հարցը սուր դրվել է «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո։

Փոխնախարար Արա Խզմալյանը կանչել է թատրոնի տնօրեին ու ասել՝ ձեզ ավելի լավ պայմաններ ենք առաջարկում, միացեք Սունդուկյանի թատրոնին։ Նույնն է ասում Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Նրա կարծիքով՝ այս թատրոնը ոչ մի առանձնահատկություն էլ չունի և պետք է Սունդուկյանի տարածքն ազատի։

«Գոյի» ստեղծագործական կազմն անգամ պատրաստ է հրաժարվել 3,5 միլիոն պետական աջակցությունից։ Իրենք իրենց գլխի ճարը կգտնեն, ներկայացումների համար գումար կհայթայթեն, միայն թե տարածքից չզրկեն իրենց։

«2015 թվականից ես այս թատրոնում եմ, արա Խզմալյանը ոչ մի անգամ չի եկել այս թատրոն, բայց երեկ Հ1-ով հարցազրույց էր տալիս ու խոսում մեր ներկայացումների մասին։ Դու երեկ սուտ ասացիր՝ որպես պաշտոնյա։

Թատրոնի ամբողջ կազմը չի ուզում լուծարվել, միանալ Սունդուկյանի թատրոնի հետ և լուծարված կարգավիճակում ունենալ չաղ ու բախտավոր կյանք»,- ավարտեց Արթուր Սահակյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը շատ լավ գիտի, որ խաղաղության պայմանագիր չի լինելու. Ալիևի առաջարկած պայմանները գործնականում նշանակելու են Ադրբեջանի կողմից հրահրվող հաջորդ պատերազմի լեգիտիմ հիմք. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը նոր աղետ է բերելու, որի վերջնական ակորդը լինելու է ՀՀ կործանումը. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագիրը նոր աղետ է բերելու, որի վերջնական ակորդը լինելու է ՀՀ կործանումը. քաղաքագետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական