«Հուսով եմ՝ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար», – այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, թե ռազմավարական տեսանկյունից, թե տարածաշրջանի ձեւաչափով Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքով միանալը կարեւոր է։
Ֆիդանը նաև մեկնաբանել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու։ Սա կարևոր քայլ կլինի, մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի», – ասել է նա։





