Դե, էմոցիաները տեսաք, չեմ կարող ասել. մեդալի գույն էր պետք ինձ՝ իմ ուզած գույնը, լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի քառակի մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Անդրադառնալով մեդալի բողոքարկման գործընթացին՝ մարզիկը նշեց, որ այս պահին իրենցից տեսանյութ են պահանջել։
«Դե տեսանյութում էլ ամեն ինչ պարզ երևում է։ Կարծում եմ՝ բողոքարկումից հույս կա։ Նման պրակտիկա եղել է, բայց ոչ Օլիմպիական խաղերում, այլ անցած տարվա Աշխարհի առաջնությունում։
Կարող եմ ասել, որ Սարավին մեղավոր չէր։ Սարավին ի՞նչ անի. այստեղ մրցավարներն են, Սարավիի հետ ընդհարապես ոչ մի բան չկա»,- նշեց Արթուր Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի թիմի նկատմամբ միրցավարական կազմի հնարավոր վատ վերաբերմունքին՝ մարզիկը նշեց, թիմի նկատմամբ իսկապես լարվածություն կար։
«Որովհետև մեր բողոքարկումներից ոչ մեկը չի անցել։ Սլավիկ Գալստյանի մասին կարող եմ ասել. կիսաեզրափակչում հաղթեց, հետո բողոքարկեցին, լրիվ փոխեցին։ Գոտեմարտի ելքը լրիվ փոխվեց, բայց եթե նայենք, Սլավիկը պետք է եզրափակչում հանդես գար»,- նշեց Արթուր Ալեքսանյանը։
Մարզիչ Գևորգ Ալեքսանյանն իր հերթին հավելեց, որ Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի հետ կատարվածը պարոժզունակ կողմնակալություն է, թիմի նկատմամբ հարփազկում։
«Մեր քրտինքը ոչնչացնում են, չի կարելի այսպես։ Արդյունքները բողոքարկելու նախադեպ եղել է և՛ Օլիմպիական խաղերին, և՛ Աշխարհի առաջնություններին՝ տարբեր սպորտաձևերից, և ես գիտեմ, որ եթե այսօր մենք մենակ չմնանք՝ մարզիկ-մարզիչ, հասնելու ենք մեր նպատակին։
ՀԱՕԿ-ն արդեն բողոքարկումն արել է։ Իրենք մեզնից պահանջել են տեսանյութով և նկարներով հիմնավորել մեր գրած բողոքը։ Հիմա պետք է հիմնավորենք, կազմենք փաթեթ, նորից ուղարկենք, մեր ասածները հիմնավորենք օրենքի կետերով։
Եթե իրենց կայացրած որոշումը մեզ չբավարարեց, այսինքն՝ արդարությունը նորից չվերականգնվեց, հաստատ գնալու ենք հաջորդաբար այն քայլերով՝ մինչև հասնենք սպորտային դատարան, արբիտրաժ, փորձենք գտնել լավագույն սպորտային իրավաբաններ, որոնք կկարողանան հասնել մեր հաղթանակին»,- նշեց Գևորգ Ալեքսանյանը։