Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդիկ և ժամանակներ

21/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդիկ և ժամանակներ

Հայրենական մեծ պատերազմից հետո կուսակցությունը որոշում է, որ մշակույթի գործիչները ընկել են բուրժուական ազդեցության տակ, չեն գովերգում սովետական մարդուն, նրա հերոսությունը, տուրք են տալիս անկումային տրամադրություններին և ընդհանրապես՝ կապերը լրիվ թուլացրել են. որոշվում է սխալն ուղղել։

Առաջին ու գլխավոր հարվածը 1946թ. օգոստոսին ստանում են Աննա Ախմատովան և Միխայիլ Զոշչենկոն։ Համամիութենական Կոմունիստական կուսակցության Կենտկոմի որոշումով նրանք խստորեն դատապարտվում են, ինչպես նաև «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերը, որոնք տպագրում էին նրանց ստեղծագործությունները։

Երբ Կենտրոնը գտնում էր որևէ լուրջ գաղափարական թերացում, նշանակում էր, որ հանրապետությունները նույնպես պետք է գտնեին այդ թերացումների տեղային դրսևորումները և, բնականաբար, խստորեն դատապարտեին։ Շուտով պարզվում է, որ այս «արատավոր» երևույթները կային նաև Խորհրդային Հայաստանում և «Սովետական գրականություն և արվեստ» ամսագիրը քննադատում է մի շարք հայ գրողների՝ Դերենիկ Դեմիրճյանին, Վիգեն Խեչումյանին, Սիլվա Կապուտիկյանին, Մարո Մարգարյանին, Գևորգ Էմինին և ուրիշներին։

«Պարտիան միշտ բացատրել է գրողներին, որ նրանց ստեղծագործությունները պետք է լինեն ռևոլյուցիոն գաղափարներով համակված, ճշմարտացի արտացոլեն իրականությունը… Պարտիան միշտ սովորեցրել է գրական կադրերին՝ անողոք կռվել բուրժուա-կալվածատիրական սալոնային գրականության տրադիցիաների վատթարագույն մնացուկների դեմ»։

«Պարտիան» որոշել էր, որ Սիլվա Կապուտիկյանը «խիստ հիվանդագին ու սխալ է դատում սոցիալիստական պետականության հասած հայ ժողովրդի մայրենի լեզվի և կուլտուրայի մասին», ինչը դրսևորվել էր նրան «Խոսք իմ որդուն» բանաստեղծության մեջ։ Եվ կապ էին տեսել Ախմատովայի բանաստեղծություններից մեկի հետ՝ որոշելով, որ Կապուտիկյանը «ներշնչվել է» Ախմատովայի 1942թ. գրած մի բանաստեղծությունից՝ Но мы сохраним тебя, русская речь… тебя донесем, и внукам дадим…

Միքայել ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամբողջը տեսաձայնագրվում է ու ուղարկվում Նիկոլին, որպեսզի նա դա ցույց տա Աննային. Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը փորձարկում է «ՏԵՐՄԻՆԱՏՈՐ-2» տանկի ծրագիրը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Երկաթ

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը

31/12/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը փորձարկում է «ՏԵՐՄԻՆԱՏՈՐ-2» տանկի ծրագիրը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական