Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մատենադարանում տնօրենի ընտրության նշաձող է իջեցվել. դոկտորի աստիճանը պարտադիր չէ, թեկնածու լինելն էլ բավական է

18/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրենի  պաշտոնում։

Մինչ այս վերջնարդյունքը, տնօրենի նախընտրական պայքարն անցել է բորբոքված կրքերով, պրկված նյարդերով, բողոքի դրսևորումներով։ Պատճառն այն է, որ նշաձող է իջեցվել. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կանոնադրության փոփոխություն է արել. Մինչև հիմա, Մատենադարանի տնօրեն ընտրվելու համար թեկնածուն պետք է պարտադիր ունենար դոկտորի գիտական աստիճան։ Անդրեասյանի կատարած  փոփոխությունից հետո դոկտորի աստիճան ունենալը պարտադիր չէ, թեկնածու լինելն էլ բավական է։ Նախարարը, ի դեպ, նաև Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Թեև նա հայտարարել է, որ կանոնադրության փոփոխությունը չի արել հանուն Արա Խզմալյանի, որպեսզի դոկտորի աստիճան չունեցող փոխնախարարը դառնա Մատենադարանի տնօրեն, բայց փաստացի կանոնադրության փոփոխությունը հենց այդ նպատակին էլ ծառայել է։

Նախարարի այս քայլը զայրացրել է գիտության նվիրյալներին, Մատենադարանի հնաբանակ հայագետներին։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն կարող է դառնալ ով ցանկանա՞, դոկտորի աստիճանը պարտադի՞ր չէ։ Սա որակի անկում է, գիտության, հայագիտության, մատենագիտության արժեզրկում։

Ի դեպ, հայագետ, աղբյուրագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2008), պրոֆեսոր (2015), Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն (2018 թվականից), Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (2023 թվականի մարտի 7-ից) Կարեն Մաթևոսյանը նույնպես տնօրենի թեկնածու էր, իսկ գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։

Ստորև ներկայացված է հոգաբարձուների խորհրդի կազմը՝ գերակշռող մասը՝ իշխանական ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Ու պարզ է, որ այս կազմը տնօրենի պաշտոնում դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին չէր ընտրելու, այլ ընտրելու էր արվեստագիտության թեկնածու, փոխնախարար Արա Խզմալյանին, որի մասնագիտական ուղղությունը նախ և առաջ թատրոնն է։ Խզմալյանը 2009-17 թթ․Մատենադարանի արխիվային բաժնի վարիչն է եղել։

Մեսրոպ Մաշտոցի անունը կրող Մատենադարանը 1954 թվականից մինչ օրս 4 ղեկավար է ունեցել՝ 4 երևելիներ՝ ակադեմիկոս Լևոն Խաչիկյան, ակադեմիկոս Սեն Արևշատյան, բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյան, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյան։ Իսկ վերջին ամիսներին տնօրենի պաշտոնակատարն էր պատմական գիտությունների դոկտոր, հայագետ Կարեն Մաթևոսյանը։

Բոլորն էլ ուղնուծուծով գիտնական են, անվիճալի մտավորականներ, որոնցից ժառանգել ենք մեր պատմության, մատենագիտության արժեքավոր ուսումնասիրություններ ու գրքեր, բոլորն էլ խոր հետք են թողել մեր Մատենադարանի կենսագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Մշակույթի փոխնախարար նշանակված, հետո՝ նախարարի պարտականությունները կատարող դարձած Նազելի Ղարիբյանը Մատենդարանի Թանգարանային մասի ղեկավարն է։

Հոգաբարձուների խորհրդի կազմում հետևալ անձինք են՝

Ժաննա Անդրեասյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հոգաբարձուների խորհրդի նախագահ)

Արայիկ Հարությունյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Արմեն Մարկոսյան – ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Սարգիս Հայոցյան – ՀՀ գիտության կոմիտեի նախագահ

Աշոտ Սաղյան — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Արտյոմ Սմբատյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հոգշ. Տ. Ասողիկ աբղ. Կարապետյան – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)

Զարեհ Սինանյան – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Գուրգեն Գասպարյան — «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական (համաձայնությամբ)

Դավիթ Ղազարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գլխավոր ավանդապահի ժամանակավոր պարտականությունները կատարող (համաձայնությամբ)

Հայկակ Արշամյան — «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էդգար Ղազարյանը վերլուծում է բրյուսելյան վերջին հանդիպման հետևանքները

Հաջորդ գրառումը

Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սերգո Երիցյանի հոգեհանգիստը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025
Հաջորդ գրառումը

Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սերգո Երիցյանի հոգեհանգիստը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող...

ԿարդալDetails

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական