Սեպտեմբերի 21-ի երեկոյան ուժգին քամու հետևանքով Երևանի տարբեր հատվածներում 5 տասնյակ ծառ է շուռ եկել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։
Տապալված ծառերը նաև նյութական վնաս են հասցրել: