Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գ. Մանուկյանի հարազատներին և գործընկերներին»,-հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Գուժ Մանուկյանն 88 տարեկան էր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր։
Գուժ մանուկյանը մնայուն դերեր է թողել թե՛ թատրոնում, թե՛ կինոյում։ Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» ներկայացման մեջ խաղացել է Տիգրան Մեծ (19981 թվական) ու արժանացել Պետական մրցանակի։
Խաղացել է «Դրժված երդում», «Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը», «Հուսո աստղ» և տասնյակ այլ ֆիլմերում։
Գուժ Մանուկյանն արձակագիր, դրմատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանի որդին է։ Նրա եղբայրն է դրամատուրգ, կինոքննադատ Էմանուել Մանուկյանը։
Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:





