Փաստորեն, Ադրբեջանն է այն խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակը, որը ներկայումս քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև և որը մեծապես համաձայնեցված է։ Այսինքն՝ համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասել է Ալիևը. հայտնում է ԱՊԱ-ն։
«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Էլխան Շահինօղլուն ադրբեջանական APA-ին ասել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
«Մեր հիմնական պահանջներից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Նրանց Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այնուհետև սկսվեց խաղաղ համաձայնագրի տեքստի 17 կետերից 15-ը համաձայնեցվեց, և Հայաստանը վերջին պահին ընդունեց Ադրբեջանի երկու պահանջը՝ զերծ մնալ միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից և ադրբեջանա-հայկական սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայել։ Դրա շնորհիվ մենք արդեն շատ ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Հիմա գլխավոր խնդիրը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է։ Ճիշտ է, համաձայնագրի տեքստում այդ պահանջը ներառված չէ, բայց պետք է դա անեն։ Փաշինյանն ասաց, որ դա կանի հաջորդ տարի։ Բայց եթե Փաշինյանը ցանկանում է խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, ապա չպետք է սպասի մինչև հաջորդ տարի։ Վրաստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջ քաշված գաղափար կա՝ Կովկասյան տան գաղափարը։ Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, տարածաշրջանային նախագծեր սկսվեն, Հայաստանը խոչընդոտներ չստեղծի Զանգեզուրի միջանցքին և փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ, ապա Կովկասում իսկապես կարող է իրականացվել խաղաղության, հաշտության և համագործակցության հարթակ»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը։
Ալիևը երեկ իր ելույթում նույնպես ասաց, որ Հայաստանի նկատմամբ վստահության ցածր մակարդակ կա։
«Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասածներին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է երաշխավորենք, որ նրանց սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր պահանջն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ինչո՞ւ չեք միանում մեզ և ԵԱՀԿ-ին համատեղ հայտարարություն չեք ներկայացնում՝ կազմակերպությունը լուծարելու համար»,-ասել է Ալիևը. հայտնում է ԱՊԱ-ն։
Եթե Հայաստանը չկատարի խաղաղության համաձայնագրի 17 կետերից որևէ մեկը, Ադրբեջանը կարող է դուրս գալ համաձայնագրից. սպառնում է Բաքուն։
Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Բաքվի XII գլոբալ ֆորումում, ևս մեկ անգամ մատնանշել է՝ իբր Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի։
«Այն, որ նրանք զարգացնում են իրենց ռազմական ներուժը, ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ Իսկ ո՞վ է նրանց նորից մղում պատերազմի։ Ֆրանսիան և նրա նախագահը։ Այն մահաբեր զենքը, որը նրանք մատակարարում են Հայաստանին, ուղղված է մեր դեմ։ Հայաստան են առաքվում «CAESAR» հաուբիցները։ Եվրոպական դիտորդական առաքելություն կոչվածը, որն իրականում Եվրոպական միության հետախուզական առաքելությունն է, գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին՝ լրտեսների պես, հարմար սողանցքներ են փնտրում՝ մեր կողմն անցնելու համար։ Մենք նաև ունենք բավարար հետախուզական տվյալներ, այսպես կոչված, դիտորդական առաքելության վերաբերյալ։ Խաղաղության եվրոպական հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Հայաստանին զենքի համար. Այո, ասում են՝ այս գումարը հատկացնում են ոչ մահաբեր ռազմական նպատակների համար։ Բայց առաջին հերթին ո՞վ կարող է սա ստուգել։ Եվ երկրորդը, դուք նրանց տալիս եք 10 միլիոն և նախատեսում եք տալ ևս տասը, ինչը փաստացի թույլ է տալիս Հայաստանին գումար խնայել զենք գնելու համար։
Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, ապա ստիպված կլինի հրաժարվել ռազմականացումից։ Այսինքն՝ հեռահար հրթիռները կարող են իմաստ ունենալ միայն Ադրբեջանի հետ պատերազմի համատեքստում։ Հայաստանի նման փոքր պետության ինչի՞ն են պետք հարյուրավոր կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ։ Նրանք կարող են թիրախավորել ադրբեջանական քաղաքները։ Հայաստանը հեռահար հրթիռներ և ծանր տեխնիկա է գնում երկու երկրներից՝ Ֆրանսիայից և Հնդկաստանից։
Հայաստանը պետք է հաշվի առնի Ադրբեջանի պահանջները»,-ասել է Ալիևը։
Այնուհետև Ալիևն իր ելույթում հերթական պահանջն է ներկայացրել պաշտոնական Երևանին.
«Շատ ավելի տրամաբանական ու ճիշտ կլինի, որ Փաշինյանը ձերբակալի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ղարաբաղում հազարավոր անմեղ մարդկանց արյունով ներկված հանցագործներին և հանձնի Ադրբեջանին։ Նկատի ունենալով, որ նշված անձինք մտադիր են լուրջ խնդիրներ ստեղծել աշխարհի համար, Փաշինյանը նման քայլով կարող է ցույց տալ, թե որքան անկեղծ է խաղաղություն ցանկանում, և հանցագործները պատասխանատվության կենթարկվեն իրենց արարքների համար։
Բացի այդ, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ստեղծել ապառազմականացված գոտի նրա տարածքում սահմանի երկայնքով և բացել Զանգեզուրի միջանցքը»։