Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, որ Սիրիայում և Ղարաբաղում, որտեղ ժամանակին ռուսական դրոշն էր ծածանվում, այժմ ծածանվում է թուրքական դրոշը։
«Ինչքան հիշում եմ ու որքան հասկանում եմ, Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Ինչպես տեսնում եմ, համաձայն եք, որ Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Ես բարձրաձայնել եմ այս հարցի վերաբերյալ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը։
«Ես հնչեցնում եմ Հայաստանի ղեկավարության որոշումը, որը ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի անբաժանելի մաս»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։