Ընդամենը մի քանի օրից՝ հունվարի 1-ից, Հայաստանում կգործարկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Այն Կառավարության սոցիալական քաղաքականության առանցքային բարեփոխումներից է, որի նպատակն է ապահովել հասանելի, հուսալի և որակյալ առողջապահական համակարգ մեր քաղաքացիների համար։






