Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ․ Վեհափառ

18/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 18-ին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամների և ժողովին հրավիրված թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության հետ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Սիրելի զավակներ Մեր, Հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վկայելով ձեր սերը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։ Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը ի սփյուռս աշխարհի կապված է Լուսավորչի Աջին և Սուրբ Էջմիածնին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել Եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել ներազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին և տկարացրել ու թուլացրել մեր պետությունը՝ ըստ Տիրոջ խոսքի կանգնեցնելով կորստաբեր վտանգի առջև. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.21)։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տերունապատվեր մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար։

Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգօգուտ առաքելությանը։ Մեր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին և սիրելի սարկավագներին, որ հաստատուն և վճռական են մեր Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքների պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի, և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։ Պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը և Եկեղեցին՝ Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հայրապետական Մեր հորդորն է՝ ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ և չենթարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ․ «Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։

Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»»,-ասված է հայտարարության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիրադավ եպիսկոպոսները, պատ կազմած, եկան Մայր Աթոռ. ժողովուրդը թույլ չվեց նրանց մտնել Վեհարան, թիկնազորի ուղեկցությամբ հեռացան

Հաջորդ գրառումը

Մենք շատ ենք, նրանք՝ քիչ. հերձվածությունը դատապարտված է. Արմեն Այվազյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
Միջազգային

Հնգօրյա սուգ. Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի հրդեհի հետևանքով 40 մարդ է զոհվել

01/01/2026
Նորություններ

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

01/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանում ցույցեր են. բողոքում են գնաճի դեմ, կան զոհեր և ձերբակալվածներ

01/01/2026
Հաջորդ գրառումը

Մենք շատ ենք, նրանք՝ քիչ. հերձվածությունը դատապարտված է. Արմեն Այվազյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական