Ուրբաթ, Հունվարի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովնան սրբազան, դուք այլևս Սուրբ Էջմիածնին՝ Հայոց ազգի և Հայաստանի անկյունաքարին անարգանք հասցնող ինքնապարսավ պարտազանց եք. Հայր Ասողիկ

16/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկեղծ ցավով ընթերցեցի մեր Սուրբ Եկեղեցու պատվված արքեպիսկոպոսներից մեկի՝ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի «Հրամայական»-ը:

Պատվված այդ արքեպիսկոպոսը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ:

Ճեմարանական տարիներից ինձ համար, վստահաբար, նաև շատ ճեմարանականների համար, Հովնան սրբազանը եղել է տիպար՝ Սբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետներին նվիրումի ու հավատարմության:

Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ նվիրակի առաքելությամբ, միաբանակից եղբորս հետ, գտնվում էի ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում՝ վայելելով հյուրընկալությունը Հովնան սրբազանի և Թեմի քահանայից դասի և հավատացելոց… Եվ, սակայն, թե՛ այնտեղ, թե՛ նաև երբևէ Մայր Աթոռում նրանից չի լսվել ոչ մեկ խեթ բառ կամ տրտունջք՝ Հայոց Հայրապետից կամ Մայր Աթոռից… Ավելին, հրապարակային կերպով Հովնան սրբազանը միշտ գովասանքով, գնահատանքով ու երախտագիտությամբ է արտահայտվել Հայոց Հայրապետի և Նրա ծավալած եկեղեցաշեն, ազգակերտ ու հայրենանվեր գործունեության մասին: Եվ հիմա ինչո՞ւ կամ ինչպե՞ս այս նվիրյալ ու հավատարիմ, խոհեմ ու խորագետ արքեպիսկոպոսը դարձավ կեղծ ու զրպարտիչ…

Ափսոս այն աղն ու հացը, այն անկեղծ համարումը, այն ակնածանքը, որ երբևէ կիսել եմ և դեռ Ճեմարանից ունեցել ու տածել եմ դեպի այս արքեպիսկոպոսը:

Հովնան սրբազան, դուք այլևս չկա՛ք իմ Դիմագրքի ընկերների մեջ, դուք այլևս գայթակղության քար եք բոլորիս համար, դուք այլևս Սուրբ Էջմիածնին՝ Հայոց ազգի և Հայաստանի անկյունաքարին անարգանք հասցնող ինքնապարսավ պարտազանց եք:

Դուք շատ լավ գիտեք Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացարձակ ու անթաքույց ճշմարտությունն ու արդարությունը, սակայն գիտենալով՝ նենգաբար անգիտացաք և դարձաք հայհոյող Սուրբ Հոգու:

Արդար և Մեծ է մեր Տեր Աստված. արժանին կհատուցի ձեզ և ձեր կամակիցներին ու գործակիցներին:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը, և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը՝ Գևորգ Սարոյանին վերականգնելով իր պաշտոնում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նորմայից 3-6 աստիճանով բարձր ջերմաստիճան է սպասվում. Գրենլանդիայում ավելի տաք է, քան Երևանում

22/01/2026
Նորություններ

Սրա վերջը կտաի մեկ շաբաթում, եթե ազատության մեջ լինեի. Սաակաշվիլի

22/01/2026
Նորություններ

Հռիփսիմե Հունանյանի համար շտապօգնություն են կանչել

22/01/2026
Միջազգային

Լավ է անցել. Թրամփը՝ իր ու Զելենսկու հանդիպման մասին

22/01/2026
Հաջորդ գրառումը

Դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը՝ Գևորգ Սարոյանին վերականգնելով իր պաշտոնում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական