Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոգեբանական օպերացիա է, որի նպատակը կոլեկտիվ հիշողության դեակտիվացումն է, քաղաքական սուբյեկտայնության աստիճանական ապամոնտաժումը

24/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կան պայմաններ, որոնցում ռևանշիզմի միակ այլընտրանքն ասիմիլացումն է: Բովանդակային սնանկացումը:

Անարդարության փակ ցիկլում տարիներ շարունակ ապրող ժողովրդի ներսում չի կարող չկուտակվել բացասական էներգիա: Եվ այդ էներգիան վաղ թե ուշ փոխակերպվում է ծայրահեղական մեծ ալիքների: Դա մի յուրահատուկ «սեղմված զսպանակ է», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում:

Իրականությունն այն է, որ այդ զսպանակը վաղ թե ուշ բացվում է:

Կարդացեք աշխարհաքաղաքականության դասականներին` Հաուսհոֆերից մինչև Գումիլև, որոնք կենսաբանական մակարդակում վաղուց սահմանել են այս ֆունդամենտալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր էթնոս ձգտում է սեփական կենսական տարածության ընդլայմանը: Մինչդեռ այդ տարածության նպատակային սեղմումը էթնոսի ներսում հանգեցնում է խորքային մենթալ աղճատումների, կոլեկտիվ բարդույթների: Արդյունքում առաջանում է արդարության հաստատման ձգտում: Երբեմն դա առողջ ձգտում է, երբեմն՝ ֆանատիկ: Բայց դա, թերևս, այլ թեմա է:

Այդ կուտակումը սկսվում է տարրականից՝ «ես-նա», «մենք-նրանք» հակադրումից, առանց որի չկա ինքնություն: Ոչ ազգային, ոչ քաղաքական: Փոխարենը կա անդրինքություն, թվային ինքնություն՝ արհեստական բանականության լայն ենթակառուցվածքներով:

Եվ հենց այդ օրգանական հակադրումն այսօր մեզանում փորձում են արմատախիլ անել՝ «խաղաղության» միակողմանի հաստատմամբ ու Անկախության հռչակագրի լիկվիդացմամբ, ցորենի ու բենզինի սիմվոլիկ ներմուծմամբ ու Արցախյան շարժման չլինելու մասին հայտարարություններով: Նպատակը պարզ է՝ բացառելով այդ հակադրումը՝ բացառել նաև մեր վերագիտակցումը:

Դրան զուգահեռ Ադրբեջանում «մենք-նրանք»-ը պետական քաղաքականության բազային գործոն է: Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները պարարտ հող ստեղծեցին Ադրբեջանում ազգակերտման, ազգային ու քաղաքական ինքնության ձևավորման համար: Այսօր նրանք այդ գործընթացի ամենաակտիվ փուլում են գտնվում: Մինչդեռ մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում… չօգտագործեն «Գյոյչան»:

Սա հոգեբանական օպերացիա է, որի նպատակը կոլեկտիվ հիշողության դեակտիվացումն է, քաղաքական սուբյեկտայնության աստիճանական ապամոնտաժումը: Այս համատեքստում «մենք-նրանք» հակադրության արհեստական չեղարկումը ոչ թե հաշտեցման, այլ ապակողմնորոշման մեխանիզմ է։

Պարադոքսն այն է, որ մի կողմում «մենք-նրանք»-ը ինստիտուցիոնալացվում է, մյուս կողմում՝ ներկայացվում որպես հետամնացության և նույնիսկ սպառնալիքի աղբյուր։

Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նման անհամաչափությունները երկար չեն պահպանվում։ Զսպանակը չի կարող անվերջ սեղմված մնալ:

Վահե Դավթյան, քաղաքական գիտությունների դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է Ալիևի կողմից. Տաթևիկ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Մետրոյի գնացքում Արմինե Մոսիյանի և Փաշինյանի բանավեճի սղագրությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արագածում ձյունը հատել է 3 մետրը

29/03/2026
Նորություններ

Մենք խոսում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, Քպ-ից, Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից և մեկ ուրիշից. Ռոբերտ Քոչարյան

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կինը մտահավախություն ունի, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրի, ու ի՞նչ, պատերա՞զմ կլինի

28/03/2026
Միջազգային

Իրանը Արաղչիին և Ղարիբաֆին սպանելու սպառնալիքների հետ կապված՝ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

28/03/2026
Հաջորդ գրառումը

Մետրոյի գնացքում Արմինե Մոսիյանի և Փաշինյանի բանավեճի սղագրությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական