Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավանական ենք համարում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տարբեր բաղադրիչների մասով ՀՀ-ի նկատմամբ ճնշման գործադրումը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

23/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցի՝ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր տեղեկատվական ռիսկերից մեկը որոշ արտաքին դերակատարների կողմից վնասակար ազդեցության օպերացիաների իրականացումն է, որոնք ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և տարբեր բնույթի կայքերի օգտագործմամբ փորձում են խեղաթյուրել մեր քաղաքացիների ընկալումը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով կանխորոշել ժողովրդավարական հասարակարգի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կայացվող որոշումները։

Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, փորձ է արվում Հայաստանի գործընկեր պետությունների շրջանում Հայաստանի նկատմամբ սերմանել անվստահություն, ինչպես նաև ձևավորել մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններին չհամապատասխանող կեղծ օրակարգեր՝ այդպիսով փորձելով Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել որպես միջազգային ապակառուցողական դերակատար։

«Վնասակար ազդեցության օպերացիաների իրականացման առավել վտանգավոր մեթոդներից մեկը սոցիալական ցանցերում կեղծ, անանուն և որոշ դեպքերում գողացված օգտահաշիվների միջոցով ապատեղեկատվության տարածումն է՝ հաճախ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններն իրական փաստերի հետ համադրելու մարտավարությամբ։ Սոցիալական ցանցերի շահագործումը զուգահեռվում է ավանդական լրատվամիջոցների միջոցով ապատեղեկատվության տարածման հետ, ընդ որում, օգտագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր սահմաններից դուրս գործող հայտնի ԶԼՄ-ներ։

Հայաստանի օրինական շահերի դեմ այսպիսի վնասակար գործողություններում հաճախ ներգրավվում են նաև Հայաստանի իրավապահ մարմինների կողմից վարվող քրեական գործերի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող և այս կամ այն երկրում ապաստան ստացած անհատներ։ Մեկ այլ գործիք է տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին թիրախավորող այսպես կոչված վերլուծական կայքերը, որոնց մի մասը մեծ հավանականությամբ ուղղորդվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից»,- նշված է զեկույցում։

Կառույցից նշվում են, որ գործընկեր երկրների շրջանում Հայաստանի Հանրապետության նկատմամբ անվստահություն ձևավորելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը վնասելու առումով տիպային օրինակ է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող «բնապահպանական» արշավը, որը փաստերի խեղաթյուրման և կեղծ փաստերի գեներացման ու տարածման միջոցով մի կողմից թիրախավորում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը՝ նպատակ ունենալով վնաս հասցնել տնտեսության կարևոր ճյուղերին, խաթարել այլ հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները, ստվերել օտարերկրյա արտաքին ներդրումների իրականացման հեռանկարը, ինչպես նաև բանակցային գործընթացում ավելացնել Հայաստանի նկատմամբ բազմամակարդակ ճնշումը։ Մյուս կողմից, Հայաստանի դեմ «բնապահպանական» քարոզչությամբ Ադրբեջանը փորձում է ուշադրությունը շեղել շրջակա միջավայրին իր իսկ հասցրած վնասներից։

«Սույն գործիքակազմի բաղկացուցիչ մաս է Ադրբեջանի կողմից որպես անկախ ՀԿ-ներ ներկայացվող, սակայն իրականում պետական վերահսկողությամբ և ֆինանսավորմամբ աշխատող կառույցների օգտագործումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ մեկ այլ մեթոդ է կեղծ կայքերի ստեղծումը, որոնք, իրական լրատվականների տպավորություն ստեղծելով, փորձում են Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում տարածել արտաքին որոշ դերակատարների շահերը սպասարկող թեզեր։ Դրա օրինակ են Հայաստանին և տարածաշրջանի այլ երկրներին թիրախավորող կայքերը, որոնք մեծ հավանականությամբ հանդիսանում են այլ հատուկ ծառայությունների կողմից արդեն իսկ բացահայտված Portal Kombat ապատեղեկատվական ցանցի մաս։ Այս ցանցին պատկանող կայքերը հիմնականում տարածում են այլ հարթակներից վերցված կողմնակալ, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկություններ և հաճախ հղում են տալիս ոչ վստահելի աղբյուրների (այդ թվում՝ Տելեգրամ ալիքների), որոնք շեշտը դնում են սենսացիոն, իրականությանը չհամապատասխանող գրառումների վրա՝ շահարկելով հանրությանը մտահոգող հարցերը կամ փորձելով արհեստականորեն գեներացնել այդպիսիք։

Ըստ Արտաքին հետախուզության ծառայության՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն առնչվող տեղեկատվական և արտաքին միջամտությանն առնչվող և վերը նկարագրված ռիսկերը մեծ հավանականությամբ կընդարձակվեն՝ պայմանավորված 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններով։

«Ընթացիկ տարին մեծ հավանականությամբ տեղեկատվական «նախապատրաստման» շրջան կլինի, որի նպատակը ի թիվս այլնի կշարունակի լինել մեր հանրային խոսույթն արհեստականորեն աշխարհաքաղաքական անայլընտրանք կողմնորոշումների ընտրության առաջ դնելը և Հայաստանի իրական շահերին չհամապատասխանող օրակարգեր գեներացնելը։ Հավանական է, որ կաճեն նաև տարբեր արտաքին դերակատարների կողմից կիբերհարձակումների ռիսկերը, որոնք կարող են արտահայտվել այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքերով, լրտեսական ծրագրա-ապահովման միջոցներով գաղտնակիրների և որոշում կայացնողների թիրախավորմամբ։ Մեր գնահատականով 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող տեղեկատվական գործողություններն ուղղված կլինեն այդ թվում ներքին անկայունության առաջացմանը և հասարակության բևեռացմանը։ Կշարունակեն ձեռնարկվել նաև այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին վնասող գործողություններ, այդ թվում՝ մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ կեղծ տեղեկատվության շրջանառման, առկա տվյալների մանիպուլացման միջոցով։

Հավանական ենք համարում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տարբեր բաղադրիչների մասով Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրումը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասով։ Մեծ հավանականությամբ, կշարունակվեն Հայաստանի միջազգային հեղինակությանը, ինչպես նաև տնտեսական ներուժին վնասող գործողությունները, այդ թվում՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների թեմաների օգտագործմամբ, ավանդական կամ ընտանեկան արժեքները խեղաթյուրող մեկնաբանությունների, սեփական վնասակար նպատակները այլ արտաքին դերակատարներին վերագրելու մարտավարության գործադրմամբ»,- ասվում է զեկույցում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջորդ գրառումը

Իմ դիրքորոշումն ի՞նչ կապ ունի իրենց աշխատանքի հետ, կամ բա դահլիճ ո՞նց են գալիս՝ իմ դիրքորոշմանը ծանոթ լինելով

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025
Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Հաջորդ գրառումը

Իմ դիրքորոշումն ի՞նչ կապ ունի իրենց աշխատանքի հետ, կամ բա դահլիճ ո՞նց են գալիս՝ իմ դիրքորոշմանը ծանոթ լինելով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական