Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանցագործություններ, որոնց համար Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու

03/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուսանողներից մեկը, ով երեկ ԵՊՀ-ում մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, մանրամասներ է պատմել դրանից:

Մասնավորապես, ասել է, թե իբրև Փաշինյանն իրենց տեղեկացրել է, որ հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ ստուգել հոգևորականների կուսակրոնության խախտման դեպքերը:

Անկեղծ ասած, գրեթե 100%-ով հավատում եմ այդ ուսանողի պնդմանը, որովհետև Փաշինյանի գրառումների տրամաբանությունը նույնն է:

Եվ այսպես, մի քանի եզրահանգում անենք.

✔️Վարչապետը չունի որևէ իրավական հիմք՝ հանձնարարելու ԱԱԾ-ին կամ այլ մարմիններին վերահսկել եկեղեցու ներքին կարգը։ Սա կարող է դիտվել որպես իշխանության չարաշահում կամ պետության ու եկեղեցու անջատման սկզբունքի խախտում։

✔️ Կուսակրոնությունը կրոնական ու բարոյական պարտավորություն է, ոչ թե իրավական կատեգորիա, որը կարող է վերահսկվել պետության կողմից։ Ստուգման մեթոդներն ինքնին կարող են խախտել անձնական կյանքի և հավատքի ազատության իրավունքները (ՀՀ Սահմանադրության 41-42-րդ հոդվածներ)։ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին» օրենքի (2007) 2-րդ հոդվածը բառացի սահմանում է. «Եկեղեցու ինքնավարությունը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր կառավարման, կարգադրության, կարգապահության և ուսմունքի հարցերում ինքնուրույն և անկախ է։

Պետությունը չի միջամտում Եկեղեցու հոգևոր և ներքին կյանքին»:

✔️Եթե ԱԱԾ-ի կամ իրավապահների ռեսուրսներն օգտագործվում են ոչ ազգային անվտանգության, այլ կրոնական հարցերի քննության նպատակով, ապա դա հակասում է թե՛ ԱԱԾ մասին օրենքին, և թե՛ ազգային անվտանգության համակարգի գործառույթներին։ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածը բառացի սահմանում է. «Պետական մարմինները չեն կարող իրացնել վերահսկողական կամ կարգադրական լիազորություններ Եկեղեցու ներսում»:

Նույն օրենքը փաստում է, որ հոգևոր կարգապահության հարցերը (օր.՝ կուսակրոնության խախտում) պետք է քննվեն բացառապես Մայր Աթոռում, ոչ պետական մարմնի կողմից։

Սա այն դեպքն է, երբ Փաշինյանը չի կարող «վատ» օրենք կամ Սահմանադրություն ընդունելու համար մեղադրել «նախկիններին», որովհետև միջազգային փորձին ապավինել չի կարող:

Օրինակ, Ֆրանսիայում, դեռևս 1905թ-ին ընդունված օրենքը սահմանում է խիստ բաժանում (լաիցիզմ)՝ պետության և եկեղեցու միջև:

Եկեղեցու ներքին կարգի նկատմամբ պետական միջամտությունը դիտվում է որպես լաիցիզմի խախտում։

Գերմանիայում հոգևոր կարգի խախտումները կարգավորվում են եկեղեցական իրավունքի հիմքով, ոչ թե քրեական կամ վարչական օրենսդրությամբ։

ԱՄՆ-ում որևէ պետական մարմին չի կարող ստուգել հոգևորականի հավատարմությունը կամ անձնական վարքը՝ որքան էլ այն սկանդալային լինի։

Անգլիկան եկեղեցին պետական է, բայց անգամ այնտեղ պետությունը չի կարգավորում հոգևոր կարգապահությունը։

Կուսակրոնության կամ վարքականոնների խախտման հարցերը քննվում են եկեղեցու ներսում՝ եկեղեցական դատարաններում։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարության քողի տակ, ստեղծում է մի մոդել, որ ինքնին հակաիրավական, հակադեմոկրատական, հակասահմանադրական է:

Նիկոլ Փաշինյանը իր գրառումներով ու գործողություններով խախտում է սահմանադրական կարգը, թույլ է տալիս պաշտոնեական լիազորությունների չարաշահում:

Սրանք կոնկրետ հանցագործություններ են, որոնց համար Փաշինյանը վաղ թե ուշ պատասխան է տալու:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը

Հաջորդ գրառումը

Գտեք թեկուզ մեկ տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակումների ու Փաշինյանի խոսույթի, հայտարարությունների միջև

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հաջորդ գրառումը

Գտեք թեկուզ մեկ տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակումների ու Փաշինյանի խոսույթի, հայտարարությունների միջև

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական