Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրենիքը գավառ-գավառ փամփշտակալի մեջ դրած Վաչագանը. անպայման կարդալու

19/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբեմն հոգնում ես, ցնդում կյանքային, աշխարհային վազվռտուքներից և ամենօրյա ընթերցանության փախուստում սիրելի գիր, սիրելի պատում ես փնտրում։ Ոչ թե պարզապես գեղարվեստական, ոչ թե պարզապես թմրեցնող սյուժե, ոչ թե սոսկ էջեր, որ պիտի երևակայելով թերթես և մոտենաս մահճին։
Մեր այս բռնկուն, հրավտանգ օրերում, երբ գլխիվայր է ամեն ինչ, շուրջը աղմուկ է, թշշացող ու կործանարար ախմախություն, մեզ սփոփող, ընդօրինակելի խոսք է պետք։ Մեզ պետք է գրականություն, որ սովորեցնի հարվածներից չծնկել, ազգային արժեքները գիտակցել, և դողալ հայրենիքի թունդ սիրուց։
Ամեն սերունդ իր հերոսներն ու իդեալական անհատներն ունի։ Իմ սերնդի վառ հերոսներից է Վաչագան Մանուկյանը։

Ինչպես իր կյանքն ու գործն է անօրինակ ու անկրկնելի, այնպես էլ իր գիրը։ Կարդում ես, և իսկույն ցրվում են հուսահատական քուլաները։ Կարդում ես, և արագորեն լիցքավորվում ապրելու, արարելու ահռելի տենչով։ Կարդում ես և հանդիպում մարգարեացած տողերի, ճշտիվ վերլուծությունների, ողջ հայությանը թիկնոցի տակ առնելու, գրկելու առաքելությանը։
ԵՒ՛ Վաչագան Մանուկյանի հրապարակագրությունը, և՛ պատմվածքները և՛ բանաստեղծական առողջ ու թրթռացող տողերը նկարագիր ունեն, իրենց մեջ ամբողջացնում են հեղինակի կերպարը և երիցս ասեմ՝ սփոփում են։
Փոքրիկ անդրադարձ՝ պարանոց թեքելով անցյալին. Րաֆֆու, Մուրացանի գործերը տրամադրեցին մեր ժողովրդին հայրենասիրական շնչով լեռներ մագլցելու և կռվելու, Դաշտենցի, Գալշոյանի գրականությունը վերցրեց այդ ավանդների «պատգարակ»-ը և փոխանցեց նոր սերնդին՝ նույն ոգով ազատագրական շարժման մղելու։ Հիմա ես վստահաբար պնդում եմ, որ Վաչագան Մանուկյանի գիրը կարող է և արդեն իսկ դառնում է չմոռանալու, չթուլանալու, չհանձնվելու, չտրտնջալու, թշնամու հեգնանքն ապտակով կոտրելու և երերացող հողն արմունկներով պահելու ճշմարիտ ու աներկբա առհավատչյա։ Այդ է վկայում նրա գիրը, որ բարձրաձայն կարդալիս միանգամից պատկերվում է Վաչագանը՝ Հայրենիքը գավառ-գավառ փամփշտակալի մեջ դրած, կավացող թաց հողի մեջ հաստատուն կանգնած, հայի հավերժական կռիվը տալիս։

«Ես էս որտե՞ղ եմ,
ո՞վ գիտի,
որտե՞ղ եմ հիմա,
ի՞նչ եմ որոնում
աշխարհի եղած
չեղածի ծիրում:
Ես էս ինչքա՞ն հարբեցի,
որ ինձ կորցրի,
ու
ինչ-որ մռայլ,
անհասցե վայրում
երգեցի երգեր`
կորստի ձայնով,
ինձանից անկախ,
ավեր տաճարի
աղոթավայրում:
Հուշերս վառեցի
դաժան կրակով,
և
ինձ հանդիպած
մի տխուր կարոտ
կանչում էր հեռու՜
ինձ ներած ձայնով,
որ փրկեր կյանքս
ինչ-որ վտանգից…
Այդ մռայլ, սիրուն
կարոտով տարված՝
ես շրջանցեցի
ձայնը փրկության`
կյանքիս անորոշ
խաչմերուկներում,
որ ինձ չգտնի,
որ այս քաոսում
փրկեմ ամենքիդ
ու ինձ մոռանամ…»

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հրատարակվել են Վաչագան Մանուկյանի «Մահից յոթ րոպե առաջ կամ ուղղակի Գնդապետը…», «Չկորցնեք լույսը», «Ազգային հերոսը. Վաչագան Մանուկյան» գրքերը։

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հատիսի գագաթին հողային աշխատաքները կասեցնելու համար ԿԳՄՍՆ-ը դիմել է ոստիկանությանը

Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը.19.07.2022

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը.19.07.2022

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025

ՏԱՐԱԾԵԼ Քանի որ ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի, պիտի փորձենք ուշադրության կենտրոնում պահել թեմաները 1. Նոր պիղծ հետապնդման...

ԿարդալDetails

Եթե եկեղեցու ներսում խնդիր կա, բարձրացրու այն, բայց հավատավոր զավակի խոնարհությամբ. իշխանությունը հարվածում է մեր ինքնության հիմքերին. Դավիթ Անանյան

15/10/2025

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

15/10/2025

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական