Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համ էլ բրնձի փառատոն էլ կունենանք

14/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անվտանգության խորհրդի քարտուղարը  ժողովրդին էլի «տոկի է տվել»։

Շաբաթ իրիկունով հայտարարեց. «Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար»։

Ոչ մի նորմալ երկրի ԱԽ քարտուղար հենց այնպես այսպիսի հայտարարություն չի անի, որովհետև դա մեծագույն պատասխանատվություն է, էլ չասենք՝ նաև մեսիջ։ Բոլոր լուրջ երկրներում այսպիսի հայտարարությանը պետք է նախորդի զորքերը պատշաճ պատրաստվածության  բերելու գործընթացը։ Բայց քանի որ մենք լուրջ երկրների շարքում չենք, հետևաբար, գնում ենք Եղվարդի խճուղում լոլիկով ամենամեծ ձվածեղն ուտելու կամ էլ Երևանի ցանկացած հրապարակ ու փողոց՝ գինու ու գարեջրի փառատոն անելու։

Ի վերջո, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն միայն այս հայտարարությունը չի արել, չէ՞. նույն օրը մի անգամ էլ է «տոկի տվել» մեզ՝ նախապատրաստելով բրնձի անցնելուն։ Քարից հաց քամող մեր ժողովուրդը, որի սեղանին հացը պարտադիր է, մի գեղեցիկ օր չինացի կդառնա.  առավոտյան՝ բրինձ, կեսօրին՝ բրինձ, երեկոյան՝ բրինձ։ ԱԽՔ-ն է ասել. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենի փոխարեն բրիձը դառնա ռազմավարական ապրանք»։

«Ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները» ասելով՝ Արմեն Գրիգորյանը, հասկանալի է, որ նկատի ունի Ռուսաստանին ու այդ երկրից  հացահատիկային կախվածությունից ձերբազատվելուն։ Ի վերջո, Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից էլ պարզ դարձավ, որ Պուտինն այևս չի ուզում աշխատել ՀՀ իշխանության հետ՝ եթե չկա քաղաքական համագործակցություն, չպետք է լինի նաև տնտեսական։

Հետևաբար, գուցե գա նաև ցորենից բրնձին անցնելու ժամանակը։  

Համ էլ բրնձի փառատոն էլ կունենանք։ Լավ չի՞…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսանկարներ. Պարեկները փողոցում հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի

Հաջորդ գրառումը

Ո՞ր ասացվածքներն են  Փաշինյանի օրոք խիստ արդիական դարձել

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Սուրբ պատարագ Մայր Աթոռում՝ Վեհափառի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով. ուղիղ

02/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ր ասացվածքներն են  Փաշինյանի օրոք խիստ արդիական դարձել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական