Խոսք ունեմ թե՛ հայ մարդկանց և թե՛ հայ հոգևորականներին:
Խնդրում եմ տարածել:
Քաղաքական օրակարգը մեկն է և կարիք ունի հայ մարդու մեկ հասարակ պատասխանի: Դու որտեղ ե՞ս. 1700 ամյա ՀԱՅ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ, որտեղ մկրտվել ես, կրում ես հայի գեն, կերպ և ունես Պատմական Հայաստանի ինստիտուցիոնալ հիշողություն, արժեք ու պատիվ, թե՞ Փաշինյան Նիկոլ Վովայի 7 տարեկան տարբեր գույներ, կերպեր, պատվերներ, կարմիր գծեր հատած ու խորացրած «իրական Հայաստանի» մեջ:
Սա է քաղաքական բովանդակային օրակարգը՝ իր պատասխանով: Կամ էստեղ ես կամ էնտեղ: Գծե՛ք ձեր ջրբաժանը: Մնացյալը երկրորդային է և տեխնիկական հարց:
Սիրելի հոգևորականներ, ի պաշտպանություն ձեզ՝ ձեր կողքին և Մայր Աթոռի մեջ լինելու համար օդ ու ջրի պես պետք է ձեր բոլորի հավաքական, եթե կուզեք անհատական ձիգ, հստակ կոչն ու համախմբան ուղերձը և ձեր պատրաստակամության ցուցադրությունը ձեր հավատավոր ժողովրդին:
Դուք բոլորդ եք «Մեր Տան» պաշտպանության դռնապանը: Վտանգը արդեն դարանակալել է Մայր Աթոռի արվարձաններում և սպասում է հարձակման հրամանի: Մայր Աթոռում պաշտպանության՝ կուզեք հրամանատարները, կուզեք առաջնորդները մենք չենք կարող լինել, մենք կարող ենք լինել ձեր զինվորը: Եթե եկեղեցու զանգ պետք հնչի, պետք է հնչեն Հայաստանի բոլոր, անխտիր բոլոր եկեղեցիների զանգերը միաժամանակ և անընդմեջ՝ Մայր Աթոռից մինչև ամենախուլ գյուղի զանգ ունեցող մատուռի զանգը:
Միայն տոտալ և ամբողջական ահազանգի և այդ ահազանգը ընդունելու և ամբողջ ծավալով մարտահրավերին ու վտանգին դիմակայելու և թույլ չտալու պարագայում կհասնեք նրան, որ ձեր հավատավոր հոտը ամբողջությամբ և ձիգ կանգնի ի պաշտպանություն ձեզ վստահ լինելով, որ աննահանջ եք լինելու,պինդ եք լինելու, ներսում ամուր եք լինելու և միաբան:
Հավատացեք, որ ձեր խոհեմությունն ու զսպվածությունը ոչ մեր կողմից, բայց այս իշխանության կողմից ընկալվում է որպես թուլություն և խոցելիություն: Նրանք վայրի քաղաքական են անայլընտրանք: Լայն պաշտպանական գծի ստեղծման համար այս ինֆորմացիոն հասարակության հետ պետք է աշխատել, ոչ թե ավանդական և ոչ օպերատիվ միջոցներով , այլ հանդուգն, վստահ,վճռական, եթե կուզեք PR և նախահարձակ միջոցներով: Սա է անհրաժեշտ պերմանենտ պաշտպանությունից հակահարձակման անցնելու համար:
Պատկերավոր ասած՝ խնդրում եմ այլևս միայն Էջմիածնում զանգեր չհնչեցնել, դրանք ոչ Երևանում և ոչ էլ որևէ այլ հեռավոր գյուղում կամ շրջանում լսելի չեն և ավելի շատ նման են «հնչեցնենք հնչեցնելու համար»-ի, քան իրական պաշտպանության անհրաժեշտության, կարիքի և կոչի:
P.S.
Նա առաջնորդում է պղծությունը՝ այն ներկայացնելով որպես ազատագրում: Դուք առաջնորդեք ազատագրումը պղծությունից Աստծո Տանը: Դա արեք բաց, հանդուգն ուղիղ և կոնկրետ, և ձեր հավատավորները կլսեն ձեզ:
ՎԵՐՋՆԱԽԱՂ
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան