«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամները դիմում ներկայացրին ԿԸՀ-ին։
Ինչպես և տեղեկացրել էին, փաթեթը պատրաստել են նախապես, 66 հոգի ստորագրել է, վավերացրել նոտարով և ըստ ժամանակացույցի՝ այսօր, ներկայացրել ԿԸՀ։
Հիշեցնենք, որ «Հայաքվեն» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնություն է, այն կոչված է քրորեն պատժելի դարձնել Արցախն այլ պետության կազմում ճանաչելու և Հայոց ցեղասպանության փաստը մերժելու՝ ՀՀ պաշտոնական ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ցանկացած քայլ կամ հայտարություն։ Պատիժ է սահմանված 10-15 տարվա ազատազրկում։
«Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը նկատեց.
«Մենք չենք կարծում, որ առանձին վերցրած մի որևէ գործողություն կարող է մեր պատմության ընթացքը փոխել։ Համոզված ենք, որ պետք է լինի գործողությունների համախումբ և՛ ռազմական ոլորտում, և՛ քաղաքական ոլորտում, և քաղաքացիական անհնազանդության ոլորտում։ Դրանք բոլորը միասնականության մեջ է պետք դիտարկել։ Այսօր գալով այստեղ և ներկայացնելով այս դիմումը՝ բնավ չենք ենթադրում, որ սա միակ գործողությունն է, որ հայ ազգը պետք է իրականացնի, որպեսզի կանխի Արցախի հանձնումը թշնամուն։ Բայց դա այն գործողություններից մեկն է, որը շատ էական կարող է լինել։
Սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հաաստանում երբևիցե չի կիրառվել։ Եվ մենք ուզում ենք ապացուցել մեր բնակչությանը, իշխանություններին և նրանց արտասահմանյան հովանավորներին, որ Հայաստանում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը»։
ԿԸՀ-ն ընդունեց նրանց դիմումը և տասնօրյա ժամկետում կպատասխանի՝ թույլ տալի՞ս է անց կացնել ստորագրահավաք, թե ոչ։
«Ենթադրում ենք, որ պատասխանը դրական է լինելու, եթե մերժվենք, կդիմենք Վարչական դատարան, հետո՝ Վերաքննիչ։ Հենց ԿԸՀ-ն դրական պատասխան տա, կսկսենք Արցախն այլ պետության մաս ճանաչելը քրեականացնող օրինագծի ստորագրահավաքը. հայտնեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։
Կարդացեք նաև՝
«Հայաքվե». Արցախից ու Հայոց ցեղասպանությունից հրաժարումը քրեորեն պատժելի ենք դարձնում
«Հայաքվեին» մասնակցելու կարգն ու կանոնները. բացատրում է Արամ Օրբելյանը