Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարգալույծ եղած հոգեւորական Խորեն Հովհաննիսյանը ֆբ-ում մանիպուլացնում է «Ազգի», նաեւ «Դոյչլանդֆունկի» հրապարակումները

Անահիտ Հովսեփյան
05/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
475
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Որդիական անհուն սիրով կողջունեմ Գերմանիո Հայոց Թեմի առաջնորդ Սերովբե եպս. Իսախանյանը, ով քաջություն և ազնվություն ունեցավ վերահաստատելու իմ այն պնդումը, որ Կտրիճ Ներսիսյանը 25 տարի լինելով կաթողիկոսական գահին, երբևէ հովվապետական այցելություն չի կատարել Գերմանահայոց թեմին-համայնքին»։

Սույն գրությամբ, որ մեջբերում ենք նույնական՝ առանց սրբագրման, հուլիսի 4-ին ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կարգալույծ եղած հոգեւորական Խորեն, աշխարհիկ անունով Նշան Հովհաննիսյանը: Նրան չէինք պատասխանի, եթե «Ազգ»- ի մեր հոդվածն այսպես՝ իր հետեւորդներին մոլորեցնելու տարբերակը չընտրեր:

Տպագիր թերթի մեկ էջ կազմող ծավալուն մեր հոդվածում նախ զրուցել էինք Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, ապա 2017-ին Բեռլինի հայ համայնքի հոգեւոր հովիվ Գնել քահանա Գաբրիելյանի, Բեռլինի հայ համայնքի  միջեկեղեցական հարաբերությունների հանձնակատար Սոնա Այբերի, քյոլնաբնակ Սերովբե Օդաբաշյանի հետ, նրանցից ճշտելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Գերմանիային առնչվող տեղեկությունների իսկությունը, որ վերջին օրերին շրջանառում է կարգալույծ Խորեն Հովհաննիսյանը, նաեւ՝ Հ1-ի եթերից: ՀՀ քաղաքացի Նշան Հովհաննիսյանը, նրա հետեւորդները, Հանրային հեռուստաընկերությունը, ենթադրում եմ, որ կհամաձայնեն լրագրողիս այն կարծիքի հետ, որ անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը բազմակարծությունն է:

«Ազգը» միշտ դա փաստել է իր լրագրությամբ: Հետեւաբար ժողովրդավարության անունից ճամարտակող Հանրայինը ստուդիա է հրավիրում հոգեւորականի հանդերձով կարգալույծ եղած Խորեն Հովհաննիսյանին, լրագրության սկզբունքներից հրաժարվելով ենթադրաբար «քաղաքավարությանը զոհ գնալով» հարց չի տալիս, եւ կաթողիկոսի նախկին գավազանակիրը խոսում է՝ ջուր եւ ավազ խառնած: Խոսում է Վեհափառի Գերմանիայում ծառայության, իր պնդմամբ «գործակալ լինելու պատճառով արտաքսման», Մերկելի վերաբերմունքի, հայ համայնքի՝ հայոց հայրապետի դեմ ցույցի մասին:

Միջազգային որեւէ լուրջ լրատվամիջոց նույն պահին գոնե տեսակապով կկապվեր Գերմանիայում Հայոց առաջնորդարանի, Մերկելի այցը Մայր Աթոռում կազմակերպած գերմանացի պաշտոնյաների հետ եւ կճշտեր ծանր մեղադրանքներով մենախոսության ո՛ր հատվածն է իրականությունից հեռու, կգտներ այն մարդկանց, որոնք տեսել եւ շփվել են Գարեգին վարդապետ Ներսիսյանի հետ, երբ նա Քյոլնում հոգեւոր ծառայության էր:

Քանի որ նվաստս նույն՝ քարկոծողների՝ իմա սրբերի դասին չի պատկանում, եւ Նարեկացու «Մատյանն» ինձ՝ քրիստոնյայիս հիշեցնում է բազում մեղքերիս մասին, նաեւ ինձ զերծ պահում մեղմ ասած՝ հանձնարարություն կատարելու, անմեղության կանխավարկածն ուրանալու գայթակղությունից, իմ լրագրողական պարտքն էր ձայն տալ այն մարդկանց, որ փաստը չեն խեղում:

Այո, մեր հարցազրույցում Գերմանահայոց առաջնորդ Սերովբե Իսախանյանը հաստատել է այն, ինչ իրողություն է՝ Գարեգին Երկրորդը հովվապետական այցով չի եղել Գերմանիայում: Դա ոչ հերյուրանք է, ոչ մեղադրանք: Բայց մինչ այս տողերին հասնելը Խորեն (Նշան) Հովհաննիսյանը ֆբ իր էջում շրջանցում է «Ազգի» հոդվածի վերնագիրը՝ «Գարեգին Երկրորդը 1979-ից հետո երեք անգամ այցելել է Գերմանիա» իրողությունը, փաստորեն իր ասածներից գլխավորի հերքումը թաքցնելով:

Կարգալույծ հոգեւորականի հետեւորդները, որ տարածում են նրա ֆբ այս հնարքը, հավատ ընծայելով «Ազգ»-ին, նաեւ փաստորեն խաբվում են՝ չեն կարդում «Ազգի» հոդվածն ամբողջությամբ, հասու չեն դառնում նախկին գավազանակրի մեղադրանքի դրոշմ ունեցող բազմաթիվ պնդումների հերքմանը, որ առկա  է «Ազգի» զրուցակիցների խոսքի մեջ: Նույն օրվա «Ազգում» գրել էինք նաեւ «Կանցլեր Մերկելի անունը շահարկողները նրան չեն ճանաչում» վերնագրով հոդվածը, որ պարզաբանում էր կարեւոր մի դրվագ, որ կարգալույծ հոգեւորականը կամ չի հիշում կամ չի ուզում հիշել:

«Ազգը» միակ լրատվամիջոցը չէ, որի հրապարակումը փորձում է իր ֆբ էջում մանիպուլացված ներկայացնել կարգալույծ հոգեւորականը: Նա տեղադրել է գերմանական «Դոյչլանդֆունկի» հուլիսի 1-ի հաղորդումը՝ կից ներկայացնելով իր հետեւյալ պարզաբանումը. «Սույն թվականի հունիսի 27-ին Հանրային հեռուստատեսության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, վերահաստատեցի Կտրիճ Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու փաստը։ Հարցազրույցից ընդամենը 4 օր անց՝ հուլիսի 1-ին, Գերմանիայի Հանրային ռադիոն նախազգուշական կրակոց արձակեց Կտրիճ Ներսիսյանի ողղությամբ։

Արևելյան Եվրոպայի փորձագետ Gesine Dornblüth-ը, խոսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Ռուսաստանի կապերի մասին, ընդգծեց, որ Կտրիճ Ներսիսյանը Զագորսկում եղել է իբրև «ուսանող» և հավելեց, որ Զագորսկում են վերապատրաստվել ամենալավ հատուկ գործակալները ռուս եկեղեցու կողմից»։  Նախ հաղորդման մեջ գերմանացիները բնական է հարգալից են Գարեգին Երկրորդի մասին արտահայտվելիս, ուստի ուսանող լինելը չակերտյալ չեն ներկայացնել իրենց ձայնի տոնայնությամբ նաեւ, ինչը Հովհաննիսյանի կեղծիքն է:

Մեկնաբանը նշում է, որ Գարեգին Բ-ը աստվածաբանություն է ուսանել Բոննում, ապա ռուս ուղղափառ եկեղեցու Զագորսկի ճեմարանում, որտեղ կրթություն են ստացել, սերել են խորհրդային, ապա ռուսական անվտանգության ծառայության գաղտնի աշխատակիցներ, գործակալներ: Եւ այդ պարբերության վերջին նախադասությունը՝ «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պարագայում այս փաստը չի հաստատվել, չի ապացուցվել», ընդգծում է «Դոյչլանդֆունկը»: Եթե այս կարեւոր նախադասությունը իր շարադրանքում չի նշում Քրիստոսին հավատարմության երդում տված մարդը, ի՞նչպես հավատաս նրա՝ Հայոց Եկեղեցին մաքրագործելու մտադրությանը:

Խորեն վարդապետ Հովհաննիսյանի քարոզը հոգեւոր ծառայության ժամանակ  չենք լսել, այսպես սիրողաբա՞ր է ընթերցել, մատուցել Աստծո խոսքը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի կենտրոնը՝ ծեփ տված ոստիկաններով. երբ Սամվելին կալանավորել ես, բայց դեռ վախենում ես նրանից

Հաջորդ գրառումը

ՀՀ Սահմանադրությունը 30 տարեկան է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ Սահմանադրությունը 30 տարեկան է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական