Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

Անահիտ Հովսեփյան
13/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Մշակութային, Նորություններ
516
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը ստանձնեց ալմա մաթերի՝ Կոմիտաս կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները մի ժամանակ, երբ Երեւանի աշնան գույներին սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը սեւ ժապավեն էր կապում, երբ ելքը դեռ հայտնի չէր, եւ դիմակայությունը բոլոր ոլորտներում կարեւորագույն պատնեշն էր: Պապյանի պատշգամբից այլեւս չիջավ հայոց եռագույնը, իսկ դեկտեմբերին Հասմիկ Պապյանը պարտության, նաեւ կոնսերվատորիայի՝ Արցախում անմահացած ուսանող զինծառայողների ընտանիքներին զորակցեց եւ ուժ տվեց իր սաների հետ բեմ բարձրանալով՝ մի ասպարեզ, որտեղ արդեն 5 տարի գեղագիտական իր հայացքն ու գիտելիքը բաշխում է ստուդիայի սաներին, հանդիսատեսին:

Հոկտեմբերի 11-ին օպերային ստուդիայում առաջնախաղ էր: Ամերիկացի դրամատուրգ Թերենս Մըքնելիի 1995-ին գրած եւ Բրոդվեյում բեմադրված «Վարպետության դասը» պիեսի մոտիվներով Մարիա Կալլասի վարպետության դասն էր, որ ներկայացնում է կյանքի վերջին շրջանում՝ 1970-ականներին օպերային Դիվայի հիշողություններն ու վերապրումները, երբ երգեցողության վարպետության դասի ժամանակ Կալլասը երիտասարդ երգիչ, երգչուհիներին իր խորհուրդներն ու դիտողությունները փոխանցելիս բացահայտում է ինքնիրեն, իր կյանքի լույսն ու ստվերը, կամքը, փառքը, սերը, զոհողությունը:

Շատ օրգանական է, որ օպերային ստուդիայի բեմում հռչակավոր Մարիա Կալլասին մարմնավորում է հռչակավոր Հասմիկ Պապյանը: Կալլասի կերպարով նրան արդեն տեսել են Նիդեռլանդական թատրոնում, երբ Բելինիի «Նորմա»-յում բեմադրիչը Պապյանին «նույնացրեց» Կալլասի հետ՝ անշուշտ ընդգծելով դժվարագույն եւ գեղեցկագույն այդ դերակատարման նրա բացառիկ կատարումը: Այնտեղ նա անհոգնել երգում էր, օպերային ստուդիայի բեմադրության մեջ Պապյանն անհոգնել խոսում է՝ դաս է վարում: Թերեւս սա նրա առաջին դերն է, որտեղ ավելի շատ խոսում է, ավելի քիչ երգում: Բայց ինչպե՛ս է խոսում. դանդաղ չէ այդ խոսքը՝ եռանդուն եւ սուր է, որի հոսքը չի ընդհատվում, հնչյուններն արագախոսության մեջ չեն կորչում՝ ո՛չ ձայնավորները, ո՛չ բաղաձայնները:

Օպերային ստուդիայի սաներն արդեն 5 տարի ճանաչում են մանկավարժ Հասմիկ Պապյանի բացառիկ կարգապահությունն ու անզիջում նվիրվածությունը գործին, տեքստը սովորել- հասկանալ-ըմբռնելու, վոկալը դրանից բխեցնելու, հարստացնելու պարտադիր պահանջը, դեմքի արտահայտչականությունը, ինքնավստահությամբ բեմ մտնելու, կանգնելու, քայլելու կարողությունը…այն, ինչ պիեսում պահանջում է Կալլասը, իսկ նրա դերը մարմնավորած Պապյանն ինքնիրեն է խաղում՝ միջազգային օպերային բեմում տաղանդի հետ դա է նաեւ եղել մեր Դիվայի հաջողության բանալին:

«Վարպետության դաս»-ին մասնակցում են դաշնակահարը, երկու սոպրանո եւ մեկ տենոր: Նաեւ՝ բեմի աշխատողը, որ կյանքում (հուսանք) չի մոռանա իրենից պահանջվածը՝ ջրով լի բաժակը, աթոռակը, բարձիկը, լույսերը: Եւ՝ հանդիսատեսը, որ Կալլասի դասից հետո, Պապյան-Կալլասով հիանալու հետ մեկտեղ կշռելու մի բան կունենա՝ զոհաբերություն հանուն ինչի՞։

 Հասմիկ Պապյանի գեղեցիկ հայոց լեզվով, փայլուն դերակատարմամբ, Արեն Ամիրյանի, Տատյանա Հմայակյանի, Աննա Կարագյոզյանի, Ալբերտ Տիգրանյանի, Անի Յուխանյանի, Գայանե Ղամբարյանի, Վահե Պետրոսյանի մասնակցությամբ «Վարպետության դասը» կարելի է վայելել եւս երկու օր՝ հոկտեմբերի 14-ին եւ 15-ին, ժամը 19-ին: Բեմադրող ռեժիսորն է Գառնիկ Սեյրանյանը, նկարիչը՝ Աշոտ Համբարձումյանը, անիմացիան ստեղծել են «Իրական դպրոցի» սաները:

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ Սեդա Տեր-Մինասյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

Հաջորդ գրառումը

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վեհափառի շուրջ օղակը սեղմվում է․ տխուր հանգուցալուծումը՝ օրերի ընթացքում. Սուրեն Սուրենյանց

27/11/2025
Նորություններ

Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի Մայր Աթոռում․ Տեր Եսայի

27/11/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

27/11/2025
Նորություններ

Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը․ Արամ Վարդևանյան

27/11/2025
Հաջորդ գրառումը

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական