Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կալիգուլա. Մեր Օրեր

23/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կալիգուլան (մ.թ.ա. 12– մ.թ. 24) Հռոմի վատահամբաւ կայսրերէն մէկը եղած է։ Ան պատմութեան ծանօթ է իր այլասերած միտքերով ու կենցաղով, դաժանութեամբ եւ խելագարութեամբ: Անոր տարօրինակութիւնը հասած է հոն, ուր ան  իր ձիուն նշանակած է հռոմէական հիւպատոս (սենատի անդամ): Կալիգուլայի հիւանդագին պահուածքը զինք առաջնորդած է մինչեւ հոն, ուր ան ինքզինք աստուած հռչակած է:

Կալիգուլայի կարճատեւ թագաւորութիւնն ու կեանքը, ինքն իր տիրացած գահին բացարձակապէս անպատրաստ կայսրի բարդ ու ալեկոծ ժամանակաշրջանի մը պատմութիւնն է, որուն ընթացքին ան փորձած է Հռոմը վերածել բացարձակ միապետութեան, սակայն չէ յաջողած: Որպէս փճացած եւ անխոհեմ տիրակալ, որ ամէն առիթով խախտած է  իր ղեկավարած երկրին աւանդական կարգը, իւրայիններուն կողմէ սպաննուելէ ետք իսկ տարիներ շարունակ եւ մինչեւ օրս ան, մարդկութեան ծանօթ է, որպէս  խելագար, բռնակալ եւ ծայրայեղօրէն այլասերուած Հռոմի վատագոյն կայսրերէն մէկը:

Ի միջի այլոց, իր օրերուն՝ Հռոմի կարգ մը այլ կայսրերու ալ օրերուն նման, հռոմէական դատական համակարգը, սովորութիւն ունէր մեղադրելու եւ դատապարտելու արդէն իսկ մահացած մարդիկ, ուր շատ յաճախ, խնդրոյ առարկայ անձին մահացած ըլլալու փաստով, մահացած մեղադրեալին փոխարէն  կրնար բանտարկուիլ իր շունը, կենդանութեանը շրջանին իր գործած աթոռը կամ սեղանը, եւայլն…

***

Պատմութեան ընթացքին եղած են նմանօրինակ զաւեշտական դատավարութիւններ, ինչպէս այս գրութեան ընկերակցող (Ժան-Փոլ Լորենս գեղանկարիչին «Պապ Ֆորմոսուս եւ Ստեփանոս Զ.» խորագրով) արուեստի գործը կը ներկայացնէ, 897 թուականի Յունուարին Հռոմի  Ս. Յովհաննէս Լադերանի տաճարին մէջ կայացած «Դիակներու սինոտը (նաեւ ծանօթ՝ Դիակներու դատավարութիւն; լատ.՝ Synodus Horrenda) անունով ատեանը: Այս տարօրինակ դատը վարած է  Հռոմի Պապ Ստեփանոս Զ.-ն՝ Ֆորմոսուսի իրաւայաջորդ Բոնիֆացիոս Զ.-ի իրաւայաջորդը։ Ստեփանոս Պապը, Ֆորմոսուս Պապի  դիակը շիրիմէն դուրս բերած է զինք դատելու համար:  Ան Ֆորմոսուսին մեղադրած է սուտ վկայութեամբ, պապական իշխանութիւնը անօրինական կերպով օգտագործելու եւ  ապօրինաբար թեմեր գլխաւորելու «մեղքերով»: Դատավարութեան աւարտին Ֆորմոսուսը մեղաւոր հռչակուած է, եւ անոր պապականութիւնը յետադարձ ուժով չեղեալ յայտարարուած։

***

Յետմահու դատավարութիւններ (Posthumous Trials) անունով երեւոյթ մըն ալ գոյութիւն ունեցած է միջնադարերուն:

Օրինակ, փիլիսոփայ եւ աստուածաբան Ճոն Ուիքլիֆը թէեւ մահացած է 1384 թուականի Ամանորի գիշերը, այս փաստը քիչ նշանակութիւն ունեցած է Գոնսթընսի խորհուրդ (Council of Constance) Էգումենիկ ժողովին համար, որ անոր հերետիկոս հռչակած է 1415 թուականին, այսինքն՝ անոր մահուընէ երեսուն տարի անց: Այս դատավճիռով որոշուած է հանգուցեալին գիրքերը այրել եւ մարմինը շիրիմէն դուրս բերելով հրկիզել: Բան մը, որ ի վերջոյ գործադրուած 1428-ին, երբ Հռոմի Պապ Մարդին Ե.-ի հրամանով փիլիսոփային ոսկորները շիրիմէն դուրս բերուելով հրապարակաւ այրած են…:

***

Վերոյիշեալ բոլոր պարագաներն ալ անշուշտ կը պատկանին մութ անցեալին: Արդի պատմութեան դատաիրաւական համակարգի երկու միտքի դպրոցներուն մէջ ալ՝ լատինական ու անկլո-սաքսոնական, չկայ յետ մահու դատավարութիւն կամ ամբաստանութիւն ու մեղադրանք, բացի բացառիկ պարագաներէ ուր ֆինանսական առկախ հարցեր կան որ ժառանգորդներէն պէտք է զեղչուի:

Այս պարագային հետ ընդհանրապէս կապ չունեցող պարագայով մը յատկանշուեցաւ մեր օրերու ՀՀ դատական համակարգի Դեկտեմբերի 18ին կայացուցած յետմահու մեղադրական վճիռը բոլորիս իր ընդդիմադիր հայեացքներով ծանօթ՝ Արմէն Գրիգորեանի նկատմամբ: Կատարուածը, ոչ միայն նախնադարեան յետամնաց երեւոյթ է, այլ նաեւ մարդկային – բարոյական արժէքներէ զուրկ վիճակի մը չափանիշը, ուր մեղադրանք կը կայացուի, ոչ թէ շարքային հանգուցեալի մը հանդէպ այլ, իբրեւ կրկնակի խայտառակութեան ցուցանիշ, ճիշդ այն հանգուցեալին նկատմամբ, որ դատարանին մէջ է, որ հոգին աւանդած է:

Ակնկալելով, որ այս ամօթալի դատավճիռը «պարտադիր կը բողոքարկուի», ինչպէս նշած է հանգուցեալ Գրիգորեանի պաշտպանը,  այս ցաւալի թեմայով, այսքանէն աւելի գրելու կամ պատճառները վերլուծելու ո՛չ տրամադրութիւն կայ, ոչ ալ նպատակ: Այլ, միայն ցաւ ու ապշանք, որ Մխիթար Գոշ ծնած մեր ազգ-պետութիւնը ո՜ւր էր եւ ո՜ւր հասաւ…:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքի «ադրբեջանական այգու» մասին բոլոր հիշատակումները հեռացվել են

Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական