Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լևոն Տեր-Պետրոսյանը  եկել էր ասելու, որ Հայաստանի կապիտուլյացիան ստորագրվելու է

26/09/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես առաջարկում եմ հետևյալ լուծումը՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դրա համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիային, որին միայն Նիկոլն  է տիրապետում. Տեր-Պետրոսյան

«Վեհափառի հետ որոշեցինք հանդիպել ու Հայաստանի, Արցախի բոլոր նախագահներով հանդիպեցինք։ Կաթողիկոսը Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջինին էլ է պատրաստվում հրավիրել Հայաստան, եթե իրավիճակը շարունակվի լարված մնալ»,- Հանրային հեռուստաընկերության եթերից՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, պատմեց Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա շարունակեց.

«Այս հանդիպումից թևաթափ չեմ եղել։ Ես նախապես կազմել էի հանդիպման արդյունքում հրապարակվելիք հաղորդագրության իմ առաջարկ-տեքստը, որտեղ ասել եմ, որ հաշվի առնելով ստեղծված գերզգայուն իրավիճակը՝  պետք է ներկայիս իշխանությունները և նախկին բոլոր նախագահները համախմբվեն, մի կողմ դնեն  տարաձայնությունները, գնան երկխոսության, որովհետև բոլորիս սպասվում են ծանր լուծումներ»։

Լևոն Տեր-Պետրոսյանը պատմական անցքերից օրինակ բերեց՝ Հայաստանի Առաջին Հանրապետության  դաշնակցական ղեկավերները և կոմունիստները երկրի համար ստեղծված ծանր պայմաններում մի կողմ են դրել վեճերն ու քննադատությունները և երկխոսության գնացել՝ Հայաստանը փրկելու համար։

«101 տարվա ընթացքում օտար զինվորի ոտքը չէր մտել Հայաստան, քանի որ Հայաստանի դաշնակցական ղեկավաները որոշեցին ամեն ինչ մի կողմ դնել ու համագործակցելով կոմունիստների հետ՝ Հայաստանը փրկել ու ապահովել 101  տարվա խաղաղություն, մինչև որ 101 տարի հետո՝ անցյալ տարի,  օտար զինվորը մտավ  Հայաստանի ինքնիշխան տարածք»,- ասաց նախագահը։

Նրա խոսքով՝ մեզ  սպասում են ծանր լուծումներ, պայմանագրեր Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այլընտրանք չկա, եթե հաշտություն  չկնքվի այդ երկու հարևանների հետ, մենք ամեն ինչ կկորցնենք ու ստիպված կլինենք  նորից պետություն կառուցել։

Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակի անելանելիությունը կապում  է նաև այն փաստի հետ, որ բացի Նիկոլ Փաշինյանից, ուրիշ ոչ ոք չի տիրապետում այն ինֆորմացիային, որը վերաբերում է Հայաստանին։

«Մենք ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցես է գնում, այդ  ինֆորմացիային տիրապետում  է միայն  Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլի կուսակցությունում էլ երևի ոչ բոլորը գիտեն ամբողջ ինֆորմացիան։

Ես լինեմ, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, կաթողիկոսը, ոչ մեկս չգիտենք իրական ինֆորմացիան, թե Ռուսաստանն ինչ է առաջարկում, Ադրբեջանն՝ ինչ, Արևմուտքն՝ ինչ։

Ընդդիմության մեծագույն  մասը կարծում է, որ  եթե  կարողանանք Փաշինյանից ազատվել, հնարավոր է այլ իրավիճակ ստանալ։ Ես ասում եմ՝ ով էլ գա, նույնն է լինելու, գուցե ավելի վատ փաստաթուղթ ստորագրեն»։

Առաջին նախագահն  ընդդիմության՝ Հայաստանի ծանր իրավիճակը Փաշինյանի անձի հետ կապելու համոզմունքը ցրում է։

«Ես ասում եմ՝ չեք կարող ոչինչ անել, որովեհտև դուք չեք տիրապետում ամբողջ ինֆորմացիային։ Բոլոր լուծումները վատ են լինելու։ Ես առաջարկում եմ հետևյալ լուծումը՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դրա համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիային, որին միայն Նիկոլն  է տիրապետում։

Նա ինչ էլ ստորագրի, ասելու են՝ դավաճան, թուրք»,- Հ1-ի տաղավարից ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա նշեց, որ Փաշինյանի՝ Հայաստանին առաջարկված վատ լուծումներից ամենաքիչ ցավալի լուծումն ընդունելու համար ինքը պատրաստ է  պատասխանատվություն կրել, պատասխանատվություն ստանձնել պայմանագրի ստորագրման համար։

Նրա խոսքով՝ Արցախի հարցը լուծվել է։ Արցախն այն վիճակում է, որ Հայաստանը որևէ խոսք չունի ասելու։ Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, հիմա  այդ բանալին էլ է կորել, որովհետև Ռուսաստանը զբաղված է ուկրաինական  հարցերով։

«Հայաստանը կապիտուլյացիայի  է ենթարկվել։ Ի՞նչ կա որ։ Մեզնից ավելի հզոր պետություններ էլ են կապիտուլյացիայի ենթարկվել։

Կարող են տարբեր առաջարկներ լինել՝ Ռուսաստանից, այլ երկրից։ Բայց դրանցից մեկն է ստորագրվելու։

Կես տարի էլ այսպես շարունակենք, երկիր չենք ունենալու։ Պետք է առաջարկված լուծումներից ամենաքիչ ցավալին ընտրենք»,- նորից շեշտեց Տեր-Պետրոսյանը։

Վերջում հայտարարեց՝ եթե ես ժամանակին ասում էի՝ եկել է լրջանալու պահը, հիմա ասում եմ՝ եկել է հազարապատիկ լրջանալու պահը։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախագահ Ալիևը, որի հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ. Մակրոն

Հաջորդ գրառումը

Ժամը 22։00-ի դրությամբ սահմանային իրավիճակը հարաբերական-կայուն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
Հաջորդ գրառումը

Ժամը 22։00-ի դրությամբ սահմանային իրավիճակը հարաբերական-կայուն է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական