Բախտ վիճակվեց դիտելու Հայկ Մարության եվ Տիգրան Ավինյան զույգի հեռուստատեսային բանավեճը։ Մասնակիցները, մեղմ ասած, գեղասահքի զույգ էին հիշեցնում՝ տեխնիկայով և գեղարվեստական հնարքներով։ Երկուսն էլ խուսափեցին պատասխանել մի քանի հարցերի, թե վերջ ի վերջո
1. Որքա՞ն է կազմում մեկ ուղեւորի տեղափոխման ինքնարժեքը։
2Իինչո՞ւ է մոտ մեկ տարի գողացվել ամսական 25 մլն դրամ հավաքագրված գումարներից, և ո՞վ է կրում դա իմանալ և չազդարարելու պատասխանատվությունը։
3.Ինչո՞ւ տեղի չի ունենում տեղական հանրաքվե՝ տրանսպորտի սակագնի հարցով։
4.Ինչո՞ւ է ընտրվել մեկ օպերատոր (Telcell) և վերջինիս տրամադրվել է անհասկանալի մենաշնորհ։
5. Ինչո՞ւ բանավեճին չէին մասնակցում քաղաքապետարանի ավագանու «Մայր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները։
6. Ինչո՞ւ է մոտ 60. 000 ձայնով քաղաքի կառավարումը ստանձնած քպ խմբակցության ներկայացուցիչն անտեսում 75 հազարի երևանցիների ձայնը՝ ընդդեմ թանկացման։
Իրար ջան-ջիգյար անող զույգը դեռ օգտագործվելու է քաղաքական նպատակներով։
Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյան