Հինգշաբթի, Հունվարի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Իրանի փլուզումը անխուսափելիորեն կհանգեցնի հայկական պետականության նկատմամբ սպառնալիքների կտրուկ աճի. Արման Աբովյան

13/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարվածել Իրանին, ինչը կարող է էականորեն իրավիճակ փոխել իրանական քաղաքների փողոցներում։ Ճնշումը իրանական իշխանությունների ուղղությամբ ուղղակի ահավոր է։ Խոսքը մի գործընթացի մասին է, որը պատմականորեն կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի լայնածավալ ապակայունացման՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս։ Հայաստանի համար նման սցենարի հետևանքները կլինեն ոչ թե պարզապես ցավոտ, այլ՝ գոյաբանականորեն վտանգավոր։

Եթե ներկայիս իրանական պետական համակարգը փլուզվի, ապա առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում մեծ հավանականությամբ կտեսնենք Իրանի մասնատումը հինգ-վեց քվազի-պետական կազմավորումների։ Ֆորմալ առումով դրանք կարող են պահպանել մեկ պետության պատկանելությունը, սակայն փաստացի իրավիճակը կհիշեցնի այսօրվա Իրաքն ու Սիրիան՝  ֆրագմենտացված անկայուն  տարածքներով, արտաքին կառավարման ներքո գտնվող գոտիներով, ազդեցության տարբեր կենտրոններով, պրոքսի-կառավարումներով և մշտական ռազմական անկայունությամբ։

Սակայն Իրանի դեպքում իրավիճակը զգալիորեն ավելի վտանգավոր է լինելու։ Ի տարբերություն Իրաքի և Սիրիայի՝ Իրանի տարածքի նկատմամբ միաժամանակ հավակնություններ ունեն առնվազն երեք պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Աֆղանստանը։ Դրանցից յուրաքանչյուրն ունի սեփական ռազմավարությունը, աշխարհաքաղաքական պահանջներն ու ազդեցության գործիքները։ Սա նշանակում է, որ Իրանի հնարավոր փլուզումը (Աստված ոչ անի) չի լինի «կառավարվող»․ այն կդառնա երկարաժամկետ տարածաշրջանային հակամարտության աղբյուր։

Իրանական պետականության ապամոնտաժման դեպքում տարածաշրջանում միանձնյա  «նայողը» կդառնա Թուրքիան։ Անկարան կստանա իր քաղաքական, ռազմական և տնտեսական ներկայությունը կտրուկ ընդլայնելու հնարավորություն՝ Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններից մինչև Հարավային Կովկաս։ Իրանի թուլացումը ավտոմատ կերպով հանում է թյուրքական էքսպանսիայի հիմնական սահմանափակումներից մեկը՝ «Մեծ Թուրան» նախագծի իրականացման համատեքստում։

Ադրբեջանը, իր հերթին, առանց որևէ կաշկանդման, կօգտվի ստեղծված իրավիճակից։ Աշխարհաքաղաքական քաոսի պայմաններում Իսրայելի, ԱՄՆ-ի և Թուրքիայի լիակատար աջակցությամբ կտրուկ կարագանա Հայաստանի հարավի նկատմամբ ճնշման գործընթացը՝ արդեն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորման դրոշի տակ։ Այս պարագայում ուղղակի խնդրում եմ էշ-էշ դուրս չտալ TRIPP -ի մասին, որպես մեզ կայունություն երաշխավորող նախագիծ, լրիվ հակառակ տեսարանի ենք ականատես լինելու։

Այն, ինչ այսօր առաջ է մղվում տեղեկատվական և գաղափարական քարոզչության տեսքով որպես «խաղաղության արգասիք», նոր պայմաններում կարող է ստանալ ուժային դրսևորում՝ ի վնաս մեզ։

Իրանի փլուզումը անխուսափելիորեն կհանգեցնի հայկական պետականության նկատմամբ սպառնալիքների կտրուկ աճի։ Սա հատկապես վտանգավոր է այն պայմաններում, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը բազմաթիվ ուղղություններով օբյեկտիվորեն համընկնում է պաշտոնական Բաքվի շահերի և ռազմավարական հակահայկական  նպատակների հետ։ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության կոշտ գծից հրաժարումը, անվտանգությունը Բաքվում հորինված «խաղաղ օրակարգի» պատրանքներով փոխարինելը և դաշնակցային հարաբերությունների հետևողական դեգրադացիան ստեղծում են մեր ուղղությամբ արտաքին ճնշման կտրուկ ուժեղացման իդեալական պայմաններ։

Եթե ինչ-որ մեկը դեռևս չի գիտակցել առաջացող ռիսկերի մասշտաբը, բավական է հիշել մի պարզ փաստ․ ո՞ւմ կոշտ դիրքորոշումն էր, որ 2020–2023 թվականներին կանխեց հայկական Սյունիքի ուժային գրավումը։ Եթե հիշեցիք՝ նշանակում է, որ առողջ բանականությունը դեռ լիովին չի կորցվել։ 

Եթե ոչ՝ կարող եք շարունակել ադրբեջանական բենզին լցնել ձեր մեքենաների մեջ, բայց ցանկալի է՝ «զապասով», որպեսզի գոնե հասցնեք հասնել Վրաստանի սահման։

Այսօր Հայաստանի սահմանների մոտ բառացիորեն փորձում են  պայթեցնել մի աշխարհաքաղաքական դաշնակից, որն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային հավասարակշռության պահպանման գործում։ Եվ փոխարեն հայկական իշխանությունները համախմբեն հայ ժողովրդին` մոտեցող սպառնալիքի դեմ, նրանք գեներացնում են լրջագույն  ներքին անկայունություն՝ վարելով ագրեսիվ հակաեկեղեցական քաղաքականություն և դրանով իսկ խորացնելով պառակտումն ու խառնակությունը հայկական հասարակության մեջ։

Սա արդեն ոչ թե սխալ է և ոչ էլ միամիտ քաղաքական վրիպում, այլ ծայրահեղ անադեկվատության դրսևորում։ Այն պայմաններում, երբ ձևավորվում է տարածաշրջանի նոր կոնֆիգուրացիա, իսկ պետությունների ճակատագիրը որոշվում է ոչ թե անկապ  հայտարարություններով, այլ ուժով և աշխարհաքաղաքական հաշվարկով, նման քաղաքականությունը դիտվում է որպես իրականության գիտակցված անտեսում։

Իրանական ճգնաժամը մեզ համար «օտարի» դրամա չէ։ Դա ուղղակի սպառնալիք է Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությանը և Հայաստանի ԻՍԿԱԿԱՆ, այլ ոչ թե մտացածին «իրական» ապագային։ Եվ որքան շուտ դա գիտակցվի, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ մեզ մոտ դեռ կմնա գոյաբանական մանևրի որոշակի տարածք։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Հաջորդ գրառումը

Իրանում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը կարող է հասնել 20. 000-ի. Փահլավին հանդիպել է Վիտկոֆի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել, առանձին տողով էլ 1 մլն 970 հազ. դրամ պարգևատրվել է

15/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է. APA

14/01/2026
Նորություններ

Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ. հայտարարություն

14/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր հրապարակային «լավ»-ը ձեր խոսքի պատասխանատվությունն է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է իշխանության լեգիտիմացման համար. Վլադիմիր Մարտիրոսյան

14/01/2026
Հաջորդ գրառումը

Իրանում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը կարող է հասնել 20. 000-ի. Փահլավին հանդիպել է Վիտկոֆի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական