Իրանի պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցությունների համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Դիվանագետը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական խնդիր է, որը շատ կոնկրետ պատմություն ունի երկու երկրների միջև։
«Իրանը անփոփոխ դիրքորոշում ունի, սակայն մենք ընդգծում ենք, որ պետք է հարգվեն երկրների ինքնիշխան իրավունքները»,- ընդգծել է Բաղային։
Նա հավելել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա՝ կապված Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցությունների հետ. «Հավանաբար մոտ ապագայում մեր պատվիրակությունը, համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայցելի Թուրքիա՝ մանրամասն քննարկելու այդ հարցը։ Հույս ունենք, որ հարցը շուտով կլուծվի»։
Այս տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։