Մարդու իրավունքների եվրոպական-միջերկրածովյան դիտորդական խումբը խստորեն քննադատել է Սիոնիստական ռեժիմի վարքագիծը՝ այն, որ Իսրայելը պարծեցել է, որ Գազայում պաղեստինցի լրագրողներ են սպանվել և ասել է՝ շարունակում է սպանել լրագրողներին՝ առանց որևէ միջազգային պատասխանատվության. գրում է ԻՌՆԱ-ն։
Անդրադառնալով Խան Յունիսում իսրայելական զինուժի՝ լրագրողների վրանային ճամբարի վրա հարձակմանը, որի հետևանքով երկու լրագրող զոհվեց, իսկ ինը՝ վիրավորվեց, դիտորդն ասել է. «Իսրայելական ուղիղ հարձակումներն այս ճամբարի վրա հրդեհ են առաջացրել. մի քանի լրագրողներ այրվել են։ Թեև նրանցից ոմանք ողջ են, սակայն դա շատ սարսափելի տեսարան է»:
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք դատապարտում ենք իսրայելական բանակի պարծենկոտությունը լրագրողներին միտումնավոր թիրախավորելու համար: Գազայում լրագրողին կենդանի այրելը այլ նպատակ չունի, քան լռեցնել ճշմարտությունը»:
Պաղեստինյան աղբյուրները ֆիքսել են այսօր առավոտյան լրագրողների այրվելու կադրերը: