Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը ձգտում է ձևավորել այնպիսի հանրային մթնոլորտ, որտեղ Կաթողիկոսի դեմ հնարավոր գործողությունները կներկայացվեն իբր «հասարակական պահանջ»

03/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաշինյանի նոր գրոհը․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը» վերնագրով նոր վերլուծություն է ներկայացրել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա շաբաթ նախատեսում է մասնակցել պատարագի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ։

Վերջինս հայտնի է որպես իշխանությանը սատարող հոգևորական և երեկ Հովհաննավանք էր ժամանել Թալինի քաղաքապետի ուղեկցությամբ։

Նույն ընթացքում, Վաղարշապատի ընտրությունների ֆոնին, ձերբակալվել են Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին. արձանագրում է քաղաքագետը։

Սուրենյանցի դիտարկումները՝ ստորև.

Փաստաբան Արա Զոհրաբյանի հավաստմամբ՝ մեղադրանքը կառուցված է կեղծ մատնության վրա, իսկ հրապարակված տեսանյութերը հաստատում են գործի ակնհայտ շինծու բնույթը։

Այս իրադարձությունները պատահական չեն․ դրանք արտահայտում են իշխանության նոր՝ համակարգային մոտեցումը։

Հովհաննավանքի «հոգևոր հավաքները» ցույց տվեցին, որ Փաշինյանի հակաեկեղեցական նախաձեռնությունը զուրկ է հասարակական աջակցությունից։

Եվ հենց այդ ձախողումից հետո իշխանությունը դիմում է բացահայտ ճնշումների՝ փորձելով վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։

Իշխանության մոտիվները թափանցիկ են.

1. Եկեղեցու «գրավման» աշխարհագրության ընդլայնում․ Հովհաննավանքից հետո հերթը հասել է Թալինին։

2. Կաթողիկոսի մեկուսացում․ Վեհափառի մերձավորների նկատմամբ հարուցված գործերը բացահայտ քաղաքական են և միտված՝ հոգևոր առաջնորդի հեղինակազրկմանը։

3. Հող նախապատրաստել հաջորդ հարվածի համար․ իշխանությունը ձգտում է ձևավորել այնպիսի հանրային մթնոլորտ, որտեղ Կաթողիկոսի դեմ հնարավոր գործողությունները կներկայացվեն իբր «հասարակական պահանջ»։

Այս ամենը հարված է ոչ միայն Եկեղեցուն, այլև պետականության ինստիտուցիոնալ հիմքերին։

Երբ քաղաքական իշխանությունը ձգտում է ենթարկել Եկեղեցին, խախտվում են աահմանադրական հավասարակշռությունը և աշխարհիկ պետության հիմքերը:

Ստեղծված իրավիճակում ընդդիմության առջև կանգնած է պետականության պահպանման և ազգային ինքնության պաշտպանության կենսական խնդիր։

Ընդդիմության առաքելությունը պետք է լինեն հստակ և համակարգված․

● ձևավորել միասնական ու հետևողական ռազմավարություն, որը կպաշտպանի Եկեղեցուն և ազգային ինքնության մյուս ինստիտուտները,

● կանխել իշխանության փորձը՝ «հոգևոր հեղափոխության» պատրանքների միջոցով պառակտել հասարակությանը,

● վերականգնել հանրային վստահությունը, որը կարող է դառնալ ազգային դիմադրության և քաղաքական վերածննդի հենասյունը։

Եթե Փաշինյանի նախաձեռնած հակասահմանադրական գործընթացը չկասեցվի, ապա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կդառնան ոչ թե ժողովրդավարական ընթացակարգ, այլ՝ ավտորիտար իշխանության լեգիտիմացման ձևական արարողություն։

Քաղաքական ընտրության իմաստը կորչում է այն պահին, երբ իշխանությունը վերածվում է ինքնանպատակ ու հակասահմանադրական համակարգի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

3-ամյա Տիգրանին հայրն է խեղդամահ արել. Արփինե Սարգսյան

Հաջորդ գրառումը

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է, Տեր Թադեն կարող է պատարագ մատուցել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե Սահմանադրության փոփոխությունը թելադրված է ներքին օրակարգից բխող անհրաժեշտություններով, ապա որեւէ կերպ չպետք է «տուժի» Անկախության հռչակագրին արվող հղումը

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արսենը չի համակերպվել հայրենիքի կորստի հետ, նա ինքնասպան է եղել

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ․ ի՞նչ ասել է «Արևմտյան Ադրբեջան»

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ անվտանգության դոկտրին. Արմեն Գևորգյան

07/11/2025
Հաջորդ գրառումը

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է, Տեր Թադեն կարող է պատարագ մատուցել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական