Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փողոցային բառապաշարին հատուկ ոճով նախագահ Քոչարյանին է դիմել, թե «Բոթասներդ հիշի, արա»: Փաշինյանի այս հայտարարությանը «News.5tv.am»-ի հետ զրույցում պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը.
«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը:
Նշենք, որ այսօր, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ քպ-ական պատգամավոր դիջեյ Էդուրադ Աղաջանյանը Փաշինյանին առաջարկել է բանավեճի հրավերը մերժող նախագահներին բերման ենթարկել։ Փաշինյանն էլ թեմայի մասին խոսելով՝ ընթացքում ծաղրել է ռոբերտ Քոչարյանին՝ նրա մասին վրդովված ասելով. «Չի տեսել պատից կախ, տեսել է ճակատից կախ…. դու քո բոթասները հիշի, արա»։
Դիտեք տեսանյութը։





