Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ ձեր «գերագույն գլխավոր հրամանատարը», ինչ նրա ռազմաքաղաքական կադրերը

29/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդային տարիներին, հատկապես ստալինյան ժամանակաշրջանում կար աշխատանքի, գործունեության, պարտականության գնահատական։ Ցանկացած պաշտոնատար անձ պատասխանատու էր կուսակցության, պետության, համագումարի որոշումների կատարման համար, հարյուր հազարավոր մարդիկ իրենց ծառայողական պատավորությունները անփույթ, ոչ լրիվ կատարելու կամ չկատարելու  համար ենթարկվում էին հալածանքների։ Հեռացվում էին կուսակցությունից, բնակարանից, աքսորվում էին կենտրոնական քաղաքներից, տասնյակ հազարավոր պետական, տնտեսական գործիչներ բռնադատվում էին կամ գնդակահարվում։ Ինչ վերաբերվում է ռազմական բնագավառին, ապա ցանկացած միջին ծանրության թերացում, պլանների տապալում, առաջադրանքների կատարման խոտան կամ ուշացում հավասարվում էր սաբոտաժի, իսկ մեղավորները մեծ մասամբ գնդակահարվում էին ռազմական տրիբունալի կամ հանրահայտ եռյակների հրամաններով։

Azg.am-ը ներկայացնում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը. զուգահեռներ՝ ոչ հեռավոր պատմական անցյալի ու մեր աղետալի ներկայի միջև։

Կամենդատյանը գրում է.  Ինչո՞ւ եմ հիշել ոչ այդքան հեռավոր դրվագները՝ խորհրդային պատմության էջերից: Որովհետև միայն և միայն բացառիկ կարգապահությունը, հրամանների անվերապահ կատարման բնույթը և պատիժների խստությունը հնարավոր դարձրեցին խորհրդային երկրի հաղթանակը գերմանական ֆաշիզմի դեմ։ Քննարկվող հարցը մեր ժամանակների Հայաստան պետության վրա պրոեկցելու դեպքում հանգում ենք աբսուրդային իրավիճակի։

Փորձենք ընդամենը մի քանի հարցադրումով  հասկանալ մեր պարտությունների պատճառը, պատճառահետևանքային կապը։

1. Հնարավո՞ր էր Հայրենական պատերազմի ժամանակ խորհրդային զորքերի հրամանատարների դուրս բերումը շրջափակման  օղակից գերմանական ուղղաթիռներով կամ օդանավով։ Թույլ տվեք նկատել, որ չի եղել նման դեպք և չի գրանցվել նման իրավիճակ պատերազմի ամբողջ ընթացքում։

2. Հնարավո՞ր էր արդյոք, որ շրջափակման օղակից մարտեր մղելով  դուրս եկած զորքերի հրամանատարը ազատ նստեր և մամուլի ներկայացուցիչներին հարցազրույց տար, որտեղ ի թիվ այլ հարցերի՝ պատմեր թշնամու հետ հաղորդակցման կապերի, չօգտագործված ռազմական տեխնիկայի հանձնման մանրամասների մասին: Ընդհակառակը՝ շրջափակումից մարտեր մղելով  դուրս եկած խորհրդային բազմաթիվ բարձրաստիճան սպաներ ձերբակալվել են, աստիճանազրկվել, աքսորվել, դատապարտվել և գնդակահարվել։

3. Հնարավո՞ր էր արդյոք պատկերացնել մի վիճակ, երբ շրջապատված տարածքից դուրս եկած ղեկավարը թույլատրեր որևէ մեկին թշնամու հետ վարել սեպարատ բանակցություններ։ Իհարկե, պատերազմի ժամանակ եղել են հանձնվողական տրամադրություններով տոգորված առանձնյակներ, բայց դրանց մեծ մասը տեղում հայտնաբերվել և ոչնչացվել է։

4. Հնարավո՞ր էր պատկերացնել մի իրավիճակ, երբ շրջափակման օղակից  դուրս եկող խորհրդային սպաները պոկեին իրենց համազգեստի տարբերանշանները և փորձեին քաղաքացիական հագուստով  փախուստի դիմել պոլիցայների պոստերի կողքով: Իհարկե, հնարավոր չէր, ավելին՝ խորհրդային և գերմանական  բազմաթիվ գեներալներ տարբերանշաններով, ուսադիրներով հանդերձավորված են  գերի հանձնվել, եթե գերի ընկնելը անխուսափելի է եղել։

5. Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ԽՍՀՄ զորքերին գերի են ընկել մոտ 540 գերմանական վերմախտի գեներալներ և ադմիրալներ։ Նրանցից մոտ 350-ն ինքնասպան է եղել։  Կա՞ այդպիսի  մեկ, գեթ մեկ օրինակ այսօրվա հայկական բանակում, ի տարբերություն որոնց՝  հազարավոր շարքային զինվորներ ընտրել են հերոսաբար կռվելու և  զոհվելու ճանապարհը։

Հարցադրումները կարելի է շարունակել, դրանից պետք է նաև  հետևություններ անել։ Գլխավոր հետևությունը՝ երկրի դե յուրե ղեկավարը գերագույն գլխավոր հրամանատարի ձիրք չունի։ Պետք է գիտակցենք, որ այդպիսի  «գերագույն գլխավոր հրամանատար» ունեցող երկիրը դատապարտված է հարատև պարտության, իսկ պետականությունը՝   անխուսափելի կորստի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յատուկ «ՊԱՅՔԱՐ»ին. Ի խնդիր մեր պատանդներու ազատութեան եւ ազգային արժանապատուութեան վերականգնումին

Հաջորդ գրառումը

Վերին Դվինում, ժամը 17:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 35,02%-ը, Արզնիում՝ 42,73%-ը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Վերին Դվինում, ժամը 17:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 35,02%-ը, Արզնիում՝ 42,73%-ը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական