Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին

30/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

Նախագահ Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսային հաղորդակցության բովանդակությունն անհասկանալի և անընդունելի է ու, ըստ ամենայնի, դատապարտելի:

Երկու ուղղություններով տրված պատգամը չի կարող տեղավորվել ֆրանսիական քաղաքական դասական տրամաբանության մեջ:

ա) ինչպե՞ս կարելի է ամբողջական զորակցություն հայտնել այն անձին, որը Արցախը կամավոր հանձնել է թշնամուն, որը 800 հեկտար հող է զիջել նույն թշնամուն, որը 5000 երիտասարդի գիտակցաբար ուղարկել է դեպի մահ, ի վերջո, կապիտուլացիայի ռահվիրա է: Պարոն նախագահ, Դուք, ուրեմն, նույն տրամաբանությամբ կզորակցեի՞ք մարշալ Պետենին։ Վստահաբար՝ ոչ:

Ավելին: Ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին:

Միևնույն զորակցությունը կցուցաբերեի՞ք, օրինակ, Հռոմի Պապի նկատմամբ որևէ նման արտահայտությանը կամ Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ որևէ նման արշավին: Վստահաբար՝ ոչ:

Իսկ ինչ վերաբերում է ժողովրդավարության, այսպես կոչված, ոտնահարմանը, որի պատասխանատվությունը կամա-ակամա վերագրում եք ընդդիմությանը, ապա Ձեր հասցեագրումը պետք է կատարեք լրիվ հակառակ ուղղությամբ, պարոն նախագահ, այն ուղղելով նույն Ձեր հովանավորյալին, որովհետև նա՛ է Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման հիմնական պատասխանատուն, երբ ապօրինաբար ներխուժում է Վեհարանի տարածք, սուտ ու շինծու պատրվակներով հալածում, ձերբակալում, կալանավորում հոգևորականների, քաղաքական պատասխանատուների, ակտիվիստների, պարզապես որովհետև ընդդիմախոս են իրեն եւ ընդդիմադիր՝ իր իշխանությանը: Դուք նույն կեցվածքը կցուցաբերե՞ք ձեր ընդդիմադիրների նկատմամբ, պարոն նախագահ: Վստահաբար՝ ոչ:

բ) Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասին եք խոսում, ջատագովում եք սահմանի բացում, պարոն նախագահ: Բայց ո՞ր և ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ միակողմանի և անընդհատ զիջում է միայն կատարվում, երբ պաշտոնական Բաքուն Հայաստանը շարունակում է  դիտարկել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան», իսկ Անկարան մատ  է թափահարում օրը ցերեկով՝ հայտարարելով, որ 1915-ի Ցեղասպանությունը դեռ դաս չի եղել հայերին…

***
Պարոն նախագահ, եթե Ձեր այս կեցվածքը բխում է հակառուսական Ձեր և ընդհանրապես եվրոպական դիրքորոշումից՝ Հայաստանի իշխանական շրջանակի նման ընդդիմությունը նկատելով ռուսամետ, սխալվում եք, որովհետև ներհայաստանյան ու ներհայկական ներկա տագնապն ու պայքարը երկու հոսանքների միջև ունի մեկ ու միակ վերնագիր՝ ԱԶԳԱՅԻՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՊԱԶԳԱՅԻՆԻՆ։ Հետեւաբար, պարոն նախագահ, ակնկալում ենք, որ իբրև երկրի առաջին դեմք, հետևեք Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը բնորոշ դասական ոճին, որը դավանում է հավասարակշռված լինել իր երկարամյա կենսափորձով:

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե
Փարիզ, 30 հունիս 2025

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել. Տեր Փառեն

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. «Սպուտնիկ Ադրբեջան»-ում, խուզարկության ժամանակ ձերբակալվել է Ռուսաստանի ФСБ-ի երկու գործակալ. ադրբեջանական զլմներ

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. «Սպուտնիկ Ադրբեջան»-ում, խուզարկության ժամանակ ձերբակալվել է Ռուսաստանի ФСБ-ի երկու գործակալ. ադրբեջանական զլմներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական