Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ Միքայել Սրբազանը վերջին պահին չգնաց իրավապահների հետ ու մնաց Վեհարանում

27/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ 

Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որոշում էր կայացրել, որ գնալու է իրավապահ մարմինների հետ և գնում էր, որպեսզի նստի նրանց մեքենան, սակայն այդ պահին տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չեն տվել, որ Միքայել սրբազանը նստի ավտոմեքենան։ 

«Միքայել սրբազանը իր ազնվական որոշումը կայացրեց, որ ինքը պետք է գնա, որովհետև ինքը հանցագործ չէ, և կգնա, եթե կարող են հաստատել իր հանցագործությունները, այդ պարագայում այլևս ուրիշ գործողություններ կլինեն։ Ուզում եմ ասել, որ Միքայել սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, և ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել այդ ավտոմեքենան»,- պատմեց նա։ 

Նա նաև ներկայացրեց, որ վաղուց ծրագրված է եղել, որ հունիսի 27-ին Մայր Աթոռում պետք է անցկացվեր Հայ Առաքելական եկեղեցու  բոլոր թեմերի քահանայական հավաքը՝ հավելելով, որ տարիներ ի վեր այդ հավաքը ղեկավարում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ 

Հունիսի 27-ին իրավապահ մարմինները մտել են Մայր Աթոռի տարածք՝ ձերբակալելու Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել այն հայտարարության համար, որ Հայաստանում պետք է ռազմական հեղաշրջում իրականացվի։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ իրավապահները եկել են իր հետևից, և ինքը պատրաստ է գնալ նրանց հետ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ևս հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր փաստաբանի ուղեկցությամբ կգնա իրավապահների հետ, իսկ մյուս հոգևորականները վեհարանում ժողով կանցկացնեն ու կորոշեն իրենց հետագա անելիքները։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր գնալ իրավապահների հետ, սակայն այն պահին, երբ նա պատրաստվում էր նստել ավտոմեքենան, հրմշտոց սկսվեց, որից հետո նա վերադարձավ և շարժվեց Վեհարանի ուղղությամբ։ Ավելի ուշ հոգևորականների մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ինքնազգացողությունը վատացել է։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսանկար. Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան եւ հիմա Վեհարանում են

Հաջորդ գրառումը

Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական