Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինդեքսացիա. այն ձեր իրավունքն է, պայքարե՛ք, որ կառավարությունն ինդեքսավորում իրականացնի

23/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Կառավարման ցանկացած մոդելի երկրում տնտեսվարողների և բնակչության եկամուտների ինդեքսացիան սպասված, պլանավորված եկամուտների կորստի փոխհատուցումն է, երբ որոշակի համամասնությամբ փոխհատուցվում են այս կամ այն պրոցեսից կրած վնասները:

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը Azg.am-ի համար գրել է «Ինդեքսացիա» վերնագրով իր նոր հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև. Կարդացե՛ք և իմացեք, թե Կառավարությունն ինչ գործիքակազմով կարող էր ձեզ ապահովագրել գնաճի, փողի արժեզրկման հետ կապված խնդիրներից, բայց ոչինչ չի արել։

Սոցիալական բնագավառում ինդեքսացիան ինֆլյացիոն գնաճի պայմաններում բնակչության եկամուտների որոշակի բարձրացումն է՝ գրանցված գնաճի համապատասխան համամասնությամբ:

Կառավարման այդ գործիքի վերահսկումը մի կողմից  քաղաքացիների եկամուտները պաշտպանելն է գնաճի անկառավարելի մակարդակից, մյուս կողմից՝ սուղ եկամուտ ունեցողներին, հիմնականում նպաստառու անձանց աջակցելը սպառողական բարիքների նվազագույն չափաքանակների կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ հայթաթելու հարցում:

 Տնտեսագիտական այս կատեգորիան, անկասկած,  բացառիկ է նրանով, որ նկարագրում է իշխանության իրական վերաբերմունքը՝ իրեն  ընտրած քաղաքացիների նկատմամբ։

Փորձենք մի քիչ ավելի պարզ և հասկանալի լեզվով նկարագրել այդ գործընթացը, որպեսզի նույնիսկ ոչ տնտեսագետ մարդիկ հասկանան, գիտակցեն և միգուցե նաև պահանջեն ինդեքսավորում։

Ինդեքսավորումը  լատիներեն index բառն է, որը նշանակում է ցուցակ, ռեեստր և իրենից ներկայացնում է գնաճի, ինֆլյացիայի դեմ միջոցառում, որով քաղաքացիների թոշակների, աշխատավարձերի, ավանդների, պայմանագրերի արժեքների մեծությունը կապում է գների ինդեքսի հետ, այսինքն՝  եթե տեղի է ունենում ինֆլյացիա, ապա պետությունը գների աճի որոշակի տոկոսի չափով կատարում է թվարկված մեծությունների փոխհատուցում սեփական միջոցների հաշվին։

Ինչո՞ւ է կատարվում ինդեքսավորումը:

Այն կատարվում է բնակչության գնողունակ պահանջարկի պահպանման և խնայողությունների կորուստը կանխելու նպատակով։ Առավել պարզ բացատրենք՝  պետական միջոցառում է բնակչության աշխատավարձը ապրանքների և ծառայությունների գների աճին համապատասխանեցնելու համար։

Քանի որ նախնական տնտեսագիտական բացատրությունը կատարվեց, հիմա վերադառնանք պրակտիկային։

Փորձենք տալ մի քանի համեստ հարց։

Հարց 1. Կա՞ արդյոք ինֆլյացիա կամ հիպերինֆլյացիա Հայաստանի Հանրապետությունում:

Պատասխան. այո՛,  կա և այն ազգային վիճակագրական ծառայության հաշվետու զեկույցում ֆիքսվել է մոտ 9 տոկոս։

Ուշադրություն պետք է դարձնել, որ դա միջինացված տոկոսադրույք է և չի արտահայտում սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների մասով գնաճը, որը որոշ հիշատակված խմբերում կազմել է 30-45 տոկոս։

Հարց 2. Կատարվո՞ւմ է արդյոք ինդեքսավորում ՀՀ կառավարության կողմից։

Պատասխան.  չի կատարվում։ Հայաստանում գործում է աշխատավարձերի նվազագույն շեմի և կենսաթոշակների բարձրացման օրենսդրական գործիքակազմը: Այդ գործիքակազմը բավարար չէ գնաճի վնասները փոխհատուցելու համար։

 Հարց 3. Եթե Հայաստանի հանրապետությունում կա ակնհայտ, խիստ վտանգավոր ինֆլյացիա, որի արդյունքում հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները, նպաստները, խնայողություններն օր օրի մաշվում են, արդյունքում ընկնում է տնտեսության մեջ գնողունակ պահանջարկը, ապա ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի իրականացնում ինդեքսավորում։

Պատասխանները երկուսն են։

  1. Որովհետե կառավարությունը տնտեսագիտության տեսակետից ապիկար է և չունի տնտեսագիտական գիտելիքների համապատասխան պաշար՝ տնտեսական, սոցիալական այդ հարցը ընկալելու և  օրենսդրական փոփոխություններ կատարելու համար։
  2. Որովհետև ՀՀ կառավարությունը բացարձակ անտարբեր է եկամուտների, թոշակների, նպաստների արժեզրկման և թոշակառուների սովահար գոյության փաստին։

Հետաքրքիրն ու զավեշտը, նաև ցինիզմն  այն աստիճանի են, որ անընդհատ կառավարություն կոչվածի նիստերի ժամանակ ինչ-որ անձ խոսում է ինչ- որ աճերից, ինչ- ինչ ֆանտաստիկ թվեր է ասում, բայց փաստն  այն է,  որ նա չի գիտակցում, որ ինդեքսավորումը նաև իր անձնական շահերից է բխում։

Միգուցե նրան  աշխատավարձի բարձրացումն այլևս չի՞  հետաքրքրում։ Իհարկե, այս ապիկարների հակաժողովրդական տնտեսական քաղաքականության մասին կարելի է անվերջ գրել, բայց պետք լուծումներ առաջադրել։ Ո՞րն է լուծման ճանապարհը:

Պետք է վերականգնել արհեստակցական միությունները, որոնք ամբողջ աշխարհում իշխանության հետ ուշադրության կենտրոնում են պահում ինդեքսավորումը։

Ցավոք,  այդ միությունները Հայաստանում վերացվել են, ուստի պետք է այդ աշխատանքը փորձեն կատարել քաղաքական կուսակցությունների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված մարդիկ, վերջ ի վերջո նրանք չեն ընտրվել միայն աղբ հեռացնելու, վերելակների կամ ավտոբուսների երկարության թեմայով խոսելու համար։

Սիրելի՛ ժողովուրդ,  ինդեքսավորում ունենալը ձեր իրավունքն է, պայքարե՛ք ձեր իրավունքների համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ պնդելով, որ «ուժն է ծնում իրավունք»

Հաջորդ գրառումը

Գևորգ Պետրոսյանին ձերբակալելիս նրա իրավունքները խախտվել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Գևորգ Պետրոսյանին ձերբակալելիս նրա իրավունքները խախտվել են

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաքանակ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական