ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հարց հնչեց. ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստեցել։ Հայկական զինուժը 44-օրյա պատերազմին իր ունեցած զենքերի ու մարդկային ուժի միայն 50 տոկոսն է ներգրավել ռազմական գործողություններին։
«Ինձ զարմացնում է, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավար։ Ո՞նց կարելի է էդքան անլուրջ գտնվել։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ասե՞լ է, որ մենք զենքի պակաս ենք ունեցել։ Օգնություն ասելով՝ կարող է՞ նկատի ունեք ձրի զենք։
2018-20 թթ-ին ՀՀ-ն ավելի շատ զենք է ձեռք բերել, քան նախորդ 10 տարում։ Սա ապացուցված վիճակագրություն է»,- պատասխանեց Փաշինյանը։
Նա 44-օրյա պատերզմում պարտվելու իր վերլուծությունն է արել։
«Այդ պատերազմում հաղթելու հնարավորություն կար։ Մեր զինանոցում եղած զենքերը օգտագործվել են։ Ես հիմա մի բան եմ ասելու, որ շատ մեծ աղմուկ է առաջացնելու։ Դա իմ գնատահատականն է՝ հիմնված փաստերի վրա։ Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պերտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն։
Կարծում եմ, որ ինքներդ այդ փաստերը կտեսնեք, առաջիկայում դրանք այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս հայտարարւությունը տարօրինակ չի թվա»,- հայտարարեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ԶՈՒ-ի 50-ից ավելի սպաներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։
Կալանքի տակ կան բարձրաստիճան զինվորականներ՝ այլ հոդվածներով։ Հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ են կալանավորվել։ Շուշիի գործով մեղադրյալ կա։
«Շուշիի գործով երբ դատարանը որոշեց կալանավորել, ամենատարբեր մարդիկ՝ Հայաստաբնից, ԼՂ-ից դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացրել, որ այսինչ մարդուն ներողամիտ վերաբերվեք։
Ժողովուրդ ջան, բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի՝ ինչու է ընկել Շուշին, հիմա էլ ուզում եք, որ այդ գործերը փակվե՞ն, որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնեց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այս ամեն ինչի խորքային նպատակը դա է եղել։
Դա պետության ու պետականության, Հայաստանի անկախության դեմ է եղել»,- ասաց Փաշինյանը։
Նա շարունակեց պետական դավաճանությունների մասին տեղեկությունների թեման.
«2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ՝ մայիսի 11-ին, ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց, մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակվեց Սոթք-Խոզնավար ուղղությամբ։ Այսօր այդ գործով կալանավորված բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ ունենք։ Կալանավորվել է, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր պարտականությունը չի կատարել։ Ինչո՞ւ չի կատարել։ Ես ինձ համար ունեմ բացատրություն՝ ինչու չի կատարել, բայց ապացույց չունեմ»։