Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կենդանու նկար կսազեր Փաշինյանի անձնական տոհմական զինանշանին

16/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգակործան պատուհասը հասավ գերբին. բա թե՝ ներկա Հայաստանում առյուծ չի ապրում.  պատմական դինաստիաների գերբերի առյուծներն  ի՞նչ կապ ունեն 1991 թվականին ընդունված ՀՀ զինանշանի հետ։

Սպասելի էր նման բան այդ այս անձից։

Իհարկե, սպասելի էր…

Azg.am-ը ներկայացնում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի նոր  հոդվածը՝ Փաշինյանի «նոր զոհի»՝ զինանշանի վերաբերյալ։

 Փաշինյանը հետեւողականորեն կեղտ, կասկած, շփոթ, հեռացում, անարգանքի թույն է լցնում ամեն հայկականի և   հայ ինքնության հիմնասյուների վրա։

Հիմա հերթը հասավ զինանշանի առյուծին։ Հարցը ունի մի քանի շերտ, որոնք կարիք ունեն բացատրության։

  1. Հերալդիկան, զինանշանների պատմությունը վկայում են, որ սիմվոլները պատահականորեն չեն ընտրվել, և յուրաքանչյուր ազգ, պետականություն կերտող միավոր փորձել է զինանշանի վրա պատկերել հզոր, ամեհի, խիզախ, մարտնչող կենդանու կամ թռչնի։ Եվ եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանում հին  ու նոր կրոնների մոտեցումը սիմվոլներին, ապա միանգամայն տրամաբանական  է տիրակալների կողմից զինանշաններում առյուծի և արծվի պատկերումը։

Հին աշխարհի, միջին դարերի ոչ մի տիրակալ իր զինանշանի վրա չի պատկերել ճիճու, որդ, առնետ կամ կղանք գլորող բզեզ։

Պատմության հազարավոր տարիների ընթացքում առյուծի պատկերով զինանշան ունեցող հայ թագավորները հարևան երկրների կողմից գնահատվել են որպես հզոր, մարտնչող, քաջարի, առյուծասիրտ ռազմիկներ, որոնք մարտի դաշտում իրենց խիզախությամբ ցրել են որս դարձած թշնամիների հրոսակներին։

2.Առյուծի սիմվոլը ծաղրող անձին անհրաժեշտ է հիշեցնել մեկ շատ կարևոր պատմական իրողություն, վարքագիծ, որ ունեին հայոց տիրակալները. նույնիսկ ռազմական պարտության դեպքում, նրանք չեն փախել, չեն թաքնվել բունկերներում, այլ առյուծի հանգստությամբ ընդունել են իրավիճակը, պարտության մեղքը, հրաժարվել են գահից՝ հօգուտ իրեն հաջորդող գահակալի, և երբեք չեն ասել՝ պատասխանատու եմ, բայց մեղավոր ե՞մ։

3.Ինչ վերաբերվում է 1991 թվականին ՀՀ գերբի հաստատման ժամանակ առյուծի սիմվոլի ընդունման ժամանակաշրջանին, ապա պետք է հիշել և կրկնել, որ Երրորդ Հանրապետությունը ստեղծվեց հազարավոր առյուծասիրտ տղերքի, ֆիդայիների արյան, մաքառման, կռվի, հերոսական անձնազոհության շնորհիվ։

Պետոյի, Կարոտի, Դուշմանի, Դևի, Թաթուլի, Ջիվանի նման քաջերն իրենց գլուխը վայր դրեցին առյուծի նման, տասնյակ շնագայլերով շրջապատված կռվի ավարտին։ Նվիրյալների մահը, հավերժական փառքը իրապես հնարավոր դարձրեցին զինանշան ունենալը և դրա վրա առյուծի պատկերը՝ որպես ազգային տուրք հերոս նահատակների քաջության, խիզախության, հայրենատեր հայրենասիրության և հայրենիքի անվերջ, անսահման սիրո։

4.Պատահական ոչինչ չի արվում այս անձի կողմից։ Այսօր նրա հանձնած Բերձորի միջանցքի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ ՀՀ՝ առյուծով ու արծվով զարդարված գերբով գլխարկ կրող հայ զինվորը կրակով խափանում է ազերիների դրոշի բացահայտ սադրիչ տեղադրումը Հայոց հողի վրա, իսկ գերագույն գլխավոր հրամանատար դարձածը ծաղրում է գերբը՝ հարցական քմծիծաղով կասկածի տակ դնելով այն։

Առյուծի սիմվոլը ծաղրող, հարցականի տակ դնող այդ արարածին պետք է ընդամենը հարցնել, թե ինքը ռազմական ի՞նչ հաղթանակ է կերտել, ո՞վ է եղել ինքը թշնամու համար, և ի՞նչ կենդանու նկար կսազեր իր անձնական տոհմական զինանշանին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առյուծի փոխարեն՝ չալոն, ֆեյսբուքի «լայքի» նշանը, մի շիշ քաշած արաղ

Հաջորդ գրառումը

Երբ փորձում ես մտավոր և ռեսուրսային ցածր պոտենցիալ ունեցող իշխանական վերնախավով խաբել դրսի խաղացողներին, այս վիճակին ես արժանանում. քաղտեխնոլոգը՝ ՀՀ իշխանության մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լուսանկար. ԿԳՄՍՆ-ի կայքում տեղադրված է Թուրքիայում սովորելու «ուսման հրավեր». Արմեն Այվազյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Երբ փորձում ես մտավոր և ռեսուրսային ցածր պոտենցիալ ունեցող իշխանական վերնախավով խաբել դրսի խաղացողներին, այս վիճակին ես արժանանում. քաղտեխնոլոգը՝ ՀՀ իշխանության մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական