Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է.  Արցախի տեղեկատվական շտաբ

Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ՝ Արցախի տեղեկատվական շտաբն է տարածել հայտարարությունը:  

   Այստեղ նշվում է, որ հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։

ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: Եւ հորդոր քաղաքացիներին ՝  զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց։