Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական ու բրիտանական լրատվամիջոցները Մեծամորի ԱԷԿ-ը որակում են որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»

29/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից կրկին ակտիվացել է հակաատոմային հռետորաբանությունը, այս անգամ՝ համակարգված տեղեկատվական հարվածների տեսքով ընդդեմ Հայկական ԱԷԿ-ի։

Օրերս Թուրքական NTV հեռուստաալիքը և բրիտանական Daily Mail պարբերականը սինքրոն կերպով Մեծամորի ԱԷԿ-ի մասին նյութեր են տարածել, որոնցում ՀԱԷԿ-ը որակվում է որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»: Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։

NTV-ն ՀԱԷԿ-ն անվանում է «ռումբ», ընդգծելով դրա գտնվելու վայրը սեյսմիկ ակտիվ գոտում և ռեակտորի տարիքը։ Դրա «հաստատման» համար մեջբերվում է արևմտյան «փորձագետ» Պիտեր Մարկո Թեյսը, ով կոչ է անում ԵՄ-ին և ԱՄՆ-ին «անհապաղ միջամտել՝ անվտանգության սպառնալիքը վերացնելու համար»։

Daily Mail-ը ևս ընտրել է նույն ալարմիստական ոճը: Հրապարակված նյութը համահունչ է ադրբեջանական խոսույթին՝ «կայանը կարող է պայթել ցանկացած պահի», «աղետն անխուսափելի է» և այլն:

Միչդեռ՝

Հայկական ԱԷԿ-ում վերջին տարիներին «Ռոսատոմ»-ի կողմից անցկացված խորքային արդիականացումը էապես բարձրացրել են կայանի անվտանգության, կայունության ու արդյունավետության մակարդակը:

Իր հերթին, ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես հաստատել է, որ արդիականացված ՀԱԷԿ-ը համապատասխանում է միջազգային բոոր ստանդարտներին։ Ավելին՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին 2023 թ. հայտարարել է՝ կայանի շահագործումը իրականացվում է խիստ վերահսկողության ներքո և գործող անվտանգության կարգավորումների համաձայն։

Ի՞նչու է կրկին բարձրացվել հակամիջուկային աղմուկը։

Պատասխանը պարզ է՝ ՀԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհները հանդիսանում են աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Դրանց նպատակն է թուլացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, վարկաբեկել Ռուսաստանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում և միջազգային տեղեկատվական դաշտում ձևավորել անորոշության և սպառնալիքի մթնոլորտ։

Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ։ Ընդ որում այդ արշավը ո՛չ գիտական հիմք ունու, ո՛չ էլ փորձագիտական արժանահավատություն։ Գործ ունենք սովորական քաղաքական պոպուլիզմի հետ՝ քողարկված «էկոլոգիական մտահոգության» տակ։

Ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է տրվի նման տեղեկատվական ճնշումների: Դրան հակառակ՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ամրապնդել կապերը «Ռոսատոմ»-ի հետ՝ շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին։

Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հարց է։ Իսկ Հայկական ԱԷԿ-ը՝ ոչ թե սպառնալիք, այլ վահան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չափազանց երջանիկ կլինեմ, որ Ալենի հեքիաթի հիման վրա ստեղծված սառցե շոուն ներթափանցի մարդկանց սրտերն ու հոգիները

Հաջորդ գրառումը

Իշխանությունները վստահ են, որ Կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
Նորություններ

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
Նորություններ

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
Նորություններ

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունները վստահ են, որ Կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է. «Ժողովուրդ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական