Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրանական դաշինքին» դիմակայելու իրանական տարբերակը

04/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ տարեմուտին Իրանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսով քննարկում էին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ միջկառավարական համատեղ  հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման և համատեղ  ծրագրերի իրականացման թեմաների շուրջ, Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը հրապարակավ   խոսում էր  այնպիսի հարցերի մասին, որոնք տրամագծորեն հակասում էին Իրանի ազգային շահերին։ Ադրբեջանի նախագահն «Աշխարհի ադրբեջանցիների»  համերաշխության օրվա առիթով դիմելով  իր երկրի ազգաբնակչությանը՝   հայտարարել է. «Անկախ Հայաստանի կամքից՝ բացելու ենք Զանգեզուրի միջանցքը»։  

 Թեհրանում լսեցին  Ալիևի ամանորյա  հայտարարությունը և  ընկալեցին Իրանին ուղղված  դրա  ենթատեքստը, այն է՝  «անկախ Իրանի կամքից, բացելու ենք Զանգեզուրի միջանցքը»։ 

Իրանը,  իր «կարմիր գծերի» մասին նախկինում  հնչեցրած զգուշացումներով հանդերձ, լավ է պատկերացնում «Զանգեզուրյան»  միջանցքի բացմանը հակադրվելու  հետևանքներն ու վտանգները, որից ելնելով  էլ հաճախ է իր պաշտոնական խոսափողերն օգտագործում պատերազմական գործողություններից  խուսափելու մասին իր մտադրությունը միջազգային հանրությանը լսելի դարձնելու համար։

Այլ կերպ ասած՝ այս օրերին  ներքաղաքական անբարենպաստ պայմաններում գտնվող Իրանը  կխուսափի հանուն  «Զանգեզուրի»՝  ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ  և ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ։  Նման դաշինքի ձևավորումը  նաև կհակասի  ուկրաինական ճգնաժամի պայմաններում բարելավման նոր փուլ  թևակոխած ռուս-իրանական ռազմաքաղաքական համագործակցության, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցում Մոսկվայից Թեհրանի կախվածության տրամաբանություններին։

Այդ իսկ պատճառով, անիրատեսական է «Զանգեզուրյան» միջանցքի հետ կապված Բաքվի ծրագրերի խափանման, ինչպես նաև դրանով պայմանավորված՝  Արցախի ապաշրջափակման հարցերում   ակնկալել  իրանական կողմից այնպիսի քայլեր, որոնք կհակասեն  Ռուսաստանի շահերին։

Ուստի, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին այս օրերին Հայաստանում  հնչող տեսակետները չեն կարող   հիմնավոր  համարվել, և Երևանը չի կարող բացառապես հույսը դնել Թեհրանի աջակցության վրա։  Իրանից ակնկալվող աջակցությունն ընդամենը կարելի է դիտարկել  որպես  հայաստանամետ երկրների կողմից ցուցաբերվող օգնության բաղադրիչներից մեկը։

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն Ուկրաինային մերժել է

Հաջորդ գրառումը

Քիմ Քարդաշյանի կոչը՝ աշխարհին

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
Հաջորդ գրառումը

Քիմ Քարդաշյանի կոչը՝ աշխարհին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական