Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ըստ իշխանության ընդդիմախոսների թուրքերը, օգտվելով նոր օրենքից, 150000$ նվիրատվությամբ դառնալու են ՀՀ քաղաքացի․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գործող իշխանության երկարակեցության պատճառներից մեկը՝ հախուռն և անտրամաբանական հակաքարոզչությունն է: Վառ օրինակ՝ ըստ իշխանության ընդդիմախոսների թուրքերը, օգտվելով նոր օրենքից, 150000$ նվիրատվությամբ դառնալու են Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Թե ինչներին է պետք թուրքերին ՀՀ քաղաքացի դառնալ, երբ ուղղակի կազմակերպություն բացելով ցանկացած գույք, հող կարող են ձեռք բերել: ՀՀ քաղաքացի դառնալու այլ քիչ ծախսատար տարբերակներ կան: