Փաշինյանն այսօր կնոջ հետ Եռաբլուր է գնացել։
44-օրյա պատերազմից 4 տարի անց զոհերի ստույգ թիվ չունենք. 300-ից ավելի անհետ կորածներ ունենք։ Գրիների թիվն էլ հստակ չէ։
2 օր առաջ Էրդողանի առաջ խունջիկ-մունջիկ եկողն այսօր Եռաբլուր է գնացել բազմաշերտ թիկնապահներով։
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին զինած Էրդողանի ձեռքը սեղմողը, նրանից ընծա-գիրք ստացողն ու այդ գիրքը կրծքին սեղմողը Եռաբլուր է գնացել, «հարգանքի տուրք է մատուցել» Էրդողանի՝ Ադրբեջան ուղարկած բայրաքթարներից մոխրացած մեր տղաների հիշատակին։
Էրդողանին հարգանքի տուրք մատուցողն այսօր Էրդողանի ձեռքով սպանված մեր տղաների շիրիմներին է «հարգանքի տուրք մատուցում»։
Էրդողանի կնոջ ձեռքն իր ափերի մեջ առնող, նրա հետ լուսանկարվող տիկինն էլ ծաղիկներ է դնում Էրդողանի կնոջ համար ատելիի մեր լույս-տղաների շիրիմներին։
Ինչ խոսք, լավ բեմականացված այցելություն էր։
Տեսնողը մտածում է՝ քանի՞ դուբլից է ծնկի իջել, ձեռքը սրտին դրել, գլուխը խոնարհել, մինչև իր ու կնոջ ուզած կադրն ստացվել է։
Չնայած ինքը տաղանդավոր դերասան է, մի դուբլից էլ կանի։
Բայց Էրդողանը քանի դուբլ ուզի, այնքան էլ կխոնարհվի նա առաջ։
Ի դեպ, ասում են տիկնոջը Էրդողանի կինը Մեհրիբան Ալիևայի անունից նոյեմբերի 9-ին «հրավիրել է» օկուպացված Շուշի՝ թեյ խմելու և մուղամ լսելու։