Ադրբեջանը լավագույն դեպքում խոսում է 33 հայ ռազմագերու մասին, մինչդեռ 2020 թվականի պատերազմից հետո ավելի քան 309 անհետ կորած ունենք։
Անհերքելի է, որ Բաքուն հայ ռազմագերիներին պահում է որպես սակարկման առարկա՝ ականապատված տարածքների քարտեզների դիմաց կամ, չի բացառվում՝ նաև այլ նենգ նպատակների համար։
Այս տեսանյութում Ալիևը, Էրդողանն ու նրա կինը զրուցում են հենց այս թեմայով։
Ալիևն ասում է, որ լավ կլինի՝ ականապատված տարածքների քարտեզներն Ադրբեջանն ունենա, այլապես ականազերծման համար 10 տարի կպահանջվի։
Նա բացեիբաց ասում է նաև, որ ռազմագերիներին քիչ-քիչ է վերադարձնում՝ ականապատված քարտեզների դիմաց։
Էրդողանի կինն էլ՝ Էմինե Էրդողանը, օրհնում է՝ տա Աստված։
Հիշեցնենք, որ ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանագրի՝ ռազմագերիները պետք է վերադարձվեին առանց նախապայմանների։
Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ Ադրբեջանին հիշեցրել են այս պարտավորության մասին ու խորունկ լռել։
Բայց Ադրբեջանը մինչև հիմա նոյեմբերի 9-ի պայմանագրի ո՞ր կետն է կատարել, որ հույս ունենայինք, թե ռազմագերիներին վերադարձնելու պարտավարությունը կկատարի։
Սա այն Ալիևն է, որի հետ Հայաստանի իշխանություններն ուզում են ամեն գնով խաղաղության պայմանագիր կնքել, և սա այն էրդողանն է, որի ղեկավարած երկրի սահմանների բացման համար Հայաստանի իշխանություններն ինչի աես, որ պատրաստ չեն։