Կիրակի, 26 Հուլիս, 2026

Զատուլին. 2021-ին Հայաստանի ընդդիմությունը դիմել է Ռուսաստանին՝ Փաշինյանին տապալելու համար  աջակցություն ստանալու ակնկալիքով

2021 թվականին Հայաստանի ընդդիմությունը աջակցության համար դիմեել է Ռուսաստանի Դաշնությանը. «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում ասել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նա նաև մեկնաբանել է այն, որ  Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանի ընդդիմությանը սատարել.. «Սակայն ռուսական կողմը հրաժարվեց, քանի որ իշխանափոխությունը կարող է ազդել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի վրա և հանգեցնել նոր պատերազմի»։

Զատուլինն ասաել է,  որ ներկայում Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ հասարակական աջակցությունը թուլացել է, և պատճառն այն է, որ Հայաստանում առավոտից երեկո մարդկանց «ուղեղները լվանում են» Ռուսաստանի դեմ հրապարակումներով։