Այս հարցը պետք է ուղղել հայկական կողմին։ Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը նրանց սեփական գործն է։ Մենք մեր գործն ենք անում՝ ընդլայնելով տրանսպորտային կապերը, կապեր հաստատելով մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ. հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա ասել է, որ նման հարաբերությունները կարող են օգուտ բերել ամբողջ տարածաշրջանին.
«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը»,-ավելացրել է Հաջիևը։