Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday

04/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս միջանցքը ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է իր արևմտյան մասը կապել Նախիջևանի հետ և միանալով Թուրքիային, կրճատել Արևելքից Արևմուտք համաշխարհային տրանսպորտային ճանապարհը և ընդլայնել իր էներգետիկ արտահանման նախագծերը՝ եվրոպական շուկային միանալու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզում է, թե ոչ… Զանգեզուրի միջանցքը կիրականացվի մինչև հաջորդ տարվա գարունը, ով ուզում է դեմ լինի դրան, կարևոր չէ!…»:

Թուրքիա

Անկարան միշտ ձգտել է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասում, որը Օսմանյան ժամանակներից ի վեր պահանջված է եղել նրա կառավարիչների կողմից և ներառում է Իրանի ու Ռուսաստանի հետ լայնածավալ ռազմական բախումներ։ Իսկ այսօր ստեղծված առիթը պատեհ համարելով Անկարան մտադիր է խաղալ Կասպից ծովի էներգետիկ կենտրոնի և Եվրոպա ապրանքներ բաշխելու հիմնական տերմինալի դեր և տնտեսական ուժը ծարայեցնել քաղաքական նպատակներին՝ ՆԱՏՕ-ում իր գործընկերների վրա ազդելու համար։
Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու և Մեծ Թուրան ձևավորելու երազանքը՝ այս անցուղու ստեղծմանն աջակցելու Թուրիքայի այլ շարժիչ գործոններ են։

ՆԱՏՕ՝ ԱՄՆ-ի առանցքայնությամբ

Գտնվելով Հյուսիս-Հարավ միջանցքի (Ռուսաստան-Իրան) կենտրոնում, միաժամանակ վերահսկելով երկու կողմերի համագործակցությունը, ՆԱՏՕ-ն փորձում է ունենալ այս հարաբերությունները սահմանափակելու կամ դանդաղեցնելու հնարավորություն և իր ցանկությունների հիման վրա, կարողանա անհրաժեշտ ճնշում գործադրել տարածաշրջանում այս երկու տերությունների վրա։
ՆԱՏՕ-ն նաև փորձում է կառավարել մուսուլմանական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, Հարավային Կովկասում հզորանալու հնարավորությունը և կանխել նրանց կողմից իրենց հզորության բաղադրիչների կորուստը տարածաշրջանի ապագայում, հատկապես Հայաստանի և Վրաստանի հարցում։
Ռուսաստանի և Իրանի տնտեսությունների վրա ճնշում գործադրելը՝ ՆԱՏՕ-ի ուժի կամքը այս երկու պետություններին պարտադրելու համար, Զանգեզուրի անցակետի ստեղծմանը միջամտելու այս հետաքրքրության մեկ այլ շարժիչ ուժ է։

Իսրայել

Այս ռեժիմը փորձում է շարունակել Արևմտյան Ասիայում իր գոյատևման ծրագրերը, որը սահմանվում է ռազմական ուժի և տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ, միաժամանակ վերահսկողություն ունենալով իր շահերն ապահովող աշխարհագրության վրա։ Իսրայելը փորձում է նաև պահպանել հետախուզական և ռազմական գերիշխանությունը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և կանխել նրա տեղաշարժն ու իշխանությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարբեր տնտեսական համաձայնագրերի ստորագրումը և հետախուզության ու ռազմական կապի ոլորտում համագործակցության ընդլայնման փորձերը այս ջանքերի մի մասն են կազմում։

Թուրքիան ժամանակ առ ժամանակ քաղաքական խնդիրներ է ստեղծում այս ռեժիմի համար, բայց այս կառավարության տնտեսական կարիքները Իսրայելին և ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում գործելու անհրաժեշտությունը թույլ չեն տալիս նրան լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի համար։

Ինչ վերաբերում է Հայաստանին

Երևանի կառավարության կողմից Զանգեզուրի միջանցք նախագծին աջակցությունից հետո բոլոր կողմերից քաղաքական ճնշում է գործադրվում կառավարության վրա։ Վարչապետ Փաշինյանի գործողությունները դուր չեն գալիս հայկական ազգայնական կուսակցություններին, և քաղաքական ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է դավաճանության մեջ։
Խաղաղության խաչմերուկ ծրագիրը ներկայացնելով՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Զանգեզուրի միջանցքը տնտեսապես շահագործելով, սակայն այս հարցում, թշնամաբար տրամադրված լինելով ռուսների նկատմամբ, փորձում է ապահովագրվել ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո։ Սակայն հարավային հարևան Իրանը, իր մտահոգություններից ելնելով, նույնպես դեմ է Հայաստանի իշխանությունների անզգույշ վարքագծին Արևմուտքի հետ շփվելիս։

ParsToday

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկացած տրանսպորտային ուղի պետք է իրականացվի՝ չխախտելով որևէ պետության ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը

Հաջորդ գրառումը

Դատախազը հաստատել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Հաջորդ գրառումը

Դատախազը հաստատել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական